close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանք, ներսում տեսակետ արտահայտելու իրավունք ունենալով, նախընտրել են հարցը հանրայնացնել, որը մեզ մոտ պատժելի է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՆԱՈՒՄ անդամների հեռացման մասին. Tert.am

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2019, 16:20
 Նրանք, ներսում տեսակետ արտահայտելու իրավունք ունենալով, նախընտրել են հարցը հանրայնացնել, որը մեզ մոտ պատժելի է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՆԱՈՒՄ անդամների հեռացման մասին. Tert.am

Մեր ընկերներից մի քանիսը խախտել են ՀՅԴ կանոնագիրը, արդյունքում որոշվել է, որ նրանք պետք է կուսակցության շարքերը լքեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հեռացվելու հարցին։

«Կուսակցությունում մարմին էր ստեղծվել, որ նրանք կարողանային իրենց կարծիքը հայտնել, բայց քանի որ դեռ որոշում կայացված չի եղել նրանց վերաբերյալ, նրանք որոշել են դա հանրայնացնել, որը մեր կանոնագրով պատժելի է»,- ներկայացրեց նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ում որոշվել է հեռացնել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի անդամի։

«Սա առաջին դեպքը չէ, այսինքն` մեր պատմության մեջ արտառոց չէ։ Նույն վարչությունը էլի է լուծարվել, նույն մարդիկ պատժվել են։ Հիմա այս ֆոնին ամեն ինչ հանրայնացվել է»,- ավելացրեց Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ հարցը հանրայնացնելու ժամանակ դեռ նրանց կարծիքը չէր քննարկվել, համապատասխան մարմինը դեռ հարցի մասին որոշում չէր կայացրել, որտեղ նրանք կարող էին պաշտպանվել և ներկայացնել իրենց դիտարկումները։

«Հարցը մինչև 10 մարդու մասին է, միությունները մի քանի հարյուր մարդուց են բաղկացած։ Հիմա փորձ է արվում այդ 10 մարդու կարծիքը վերագրել որպես Դաշնակցության կարծիք, բայց դա ընդունելի չէ»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը նաև ասաց, որ նրանք երբեք Հանրային հեռուստաընկերությունից հրավեր չեն ստացել՝ ներկայացնելու իրենց տեսակետը, բայց երեկ Հանրային հեռուստաընկերության եթերը ամբողջովին դրան էր նվիրված։

«Երկու հոգին ներկայացնում էին 6-7 հոգու տեսակետ»,- ասաց նա և հավելեց, որ խնդիրն այն է, երբ մի կողմի կարծիքը լսում են, իսկ մյուսինը՝ ոչ։ Նա նաև ներկայացրեց, որ երեկ երեք անդամ կուսակցությունից արտաքսվել են, որի դեպքում այլևս վերադարձի տարբերակ չկա։

«Խնդիրն այն է, որ նրանք ներսում տեսակետ արտահայտելու իրավունք ունենալով՝ նախընտրել են հարցը հանրայնացնել։ Նրանց անունից հայտարարություններ են տարածվում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Բայց գերագույն մարմինը այս հարցով ավելի պատասխանատու է»,- ամփոփեց Վարդանյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica