close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ԿԵՄ-ը դատապարտում է խաղաղ նստացույց կատարող ՀԵՄ-ի անդամների նկատմամբ բանեցված բռնությունը

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2019, 15:56
 ՀՅԴ ԿԵՄ-ը  դատապարտում է խաղաղ նստացույց կատարող ՀԵՄ-ի անդամների նկատմամբ բանեցված բռնությունը

ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որում դատապարտում է ՀՅԴ ՀԵՄ անդամների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի կիրառումը. տեղեկացնում է yerkir.am-ը`Horizon Weekly-ին հղումով:

«ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միությունը դատապարտում է ՀՀ իշխանությունների հակաժողովրդավար կեցվածքը՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամների ազատ արտահայտման իրավունքի զրկման եւ խաղաղ նստացույցը ոստիկանական բիրտ ուժով կասեցնելու առնչությամբ։ 

Ժողովրդավարության տարրական սկզբունքներին հակադրվող այս գործելաոճը խախտում է ՀՀ Սահմանադրության «Կարծիքի արտահայտման ազատությունը» խորագրով 42-րդ հոդվածը։

Զորակցում ենք ՀՅԴ ՀԵՄ-ի մեր ընկեր-ընկերուհիներին խոսքի ազատ արտահայտման իրավունքին եւ ազգային մեր անժամանցելի արժեքներին տեր կանգնելու հանձնառությանը»,- ասվում է հայտարարության մեջ

 

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica