close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-3°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վճարի դիմաց 1 ամիս ծառայելը ՊՆ համար անընդունելի է․ Գաբրիել Բալայան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 14:08
 Վճարի դիմաց 1 ամիս ծառայելը ՊՆ համար անընդունելի է․ Գաբրիել Բալայան

Մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն անընդունելի է՝ ըստ Yerkir.am-ի՝ այս տեսակետը հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը՝ 10.000.000 դրամ վճարողների համար զինծառայությունը 1 ամիս դարձնելու մասին։

Նա բացատրեց, որ զորակոչից հետո զինվորի համար առնվազն 5 ամիսը ուսումնական փուլ է, որից հետո միայն նա անցնում է լիարժեք զինվորական ծառայության, այդ պատճառով անհնար է մեկ ամսվա ընթացքում լիարժեք զինվոր պատրաստել։

Հայկ Սարգսյանի` զորակոչի վերաբերյալ նախաձեռնությունը համահունչ չէ հայկական իրողությանը՝ ասաց Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով` պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգային փորձն ամեն օր է ուսումնասիրում և չի կարծում, թե պատգամավորի ասած փորձը կիրառելի է Հայաստանում․ «Այստեղի պայմանները յուրահատուկ են, չի կարելի պարզապես վերցնել ու կուրորեն կրկնօրինակել արտասահմանյան փորձը»։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է լրացում կատարել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում։ Ըստ նախագծի՝ մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ և ծառայել ընդամենը մեկ ամիս` արագացված ընթացակարգով:

Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել  ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը և ծառայել և 23 ամիս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica