close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2019, 12:35
 Կիպրոսը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Հուրրիյեթ»-ը:

Նշվում է՝ դատական հայցի պատճառ են հանդիսացել Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում իրականացվող հորատման աշխատանքները, որոնք հունական կողմն անօրինական է համարում:

Դատական հայցից զատ, Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղվել Թուրքիային:

Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ դիրքորոշմանը: Վերջիններիս կարծիքով՝  Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica