close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայոց ցեղասպանության օրինագիծը Սենատում դարձյալ արգելափակվել է

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2019, 12:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայոց ցեղասպանության օրինագիծը Սենատում դարձյալ արգելափակվել է

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը մտադրություն ունի ամեն շաբաթ քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության օրինագիծը մինչև դրա հաստատվելը: Այս մասին հայտարարել է սենատորն այն ժամանակ, երբ Կապիտոլիումի բարձունքին փաստաթուղթը օրակարգ բերելու փորձը դարձյալ կասեցվել է. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

Ինչպես նախորդ ամիս երկու անգամ, այս պարագայում էլ մեկ սենատոր վետոյի իրավունքով արգելափակել է 150 համարի օրինագծի հաստատումը։ Ընթացակարգի համաձայն՝ Մենենդեզին անհրաժեշտ էր օրենսդիրների ամբողջական համաձայնությունը, որովհետև օրենքը նախատեսում է մեկ օրենսդիրի միջոցով արգելափակելու իրավունքը։

Հանձնախմբից տեղեկացնում են, որ այս անգամ օրենքի նախագծին դեմ է արտահայտվել Հյուսիսային Դակոտայ նահանգի սենատոր Քևին Քրամերը։ Սակայն այս դեպքում հատկանշական է այն փաստը, որ վերջինս իր ելույթում տեղի ունեցածը բնութագրում էր Ցեղասպանություն։ Քրամերը, հղում անելով երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, հայտարարություն է տարածել այն մասին, թե տվյալ իրադրությունում օրենքի նախագծի հաստատումը տեղին չէ՝ այն ժամանակավրեպ է:

Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է. «Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Միաժամանակ Քրամերի պնդմամբ՝ Թրամփը Ռեջեփ Էրդողանի հետ այլ առանցքային նշանակությամբ խնդիրների, այդ թվում՝ Թուրքիային ռուսական հրթիռներ տրամադրելու հարցի հետ մեկտեղ քննարկել է նաև Հայոց ցեղասպանության թեման։ Քրամերի ելույթի առիթով խոր հիասթափություն հայտնելով`Մենենդեսը հիշեցրել է, որ ավելի վաղ այս սենատորը աջակցում էր հայկական օրինագծերին, բայց և այնպես, այժմ հակասական ելույթներ է ունենում:

Իր խոսքում սենատորը սենատորը նշել է. «Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը», ու հավելել. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»:

Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով շեշտել է՝ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև:

Քրուզը քննադատել է Թուրքիայի ներկայիս վարած քաղաքականությունն ու վստահեցրել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո՚, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, բայց դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,-  կարծիք է հայտնել Քրուզը:

Հավելվում է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության 150 համարի օրինագիծը քվեարկության առաջադրել նաև մյուս շաբաթ, այնուհետև Սենատը կմեկնի ամանորյա արձակուրդի։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica