close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2020
-6°
+1°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում. արդեն «ստրախովկաներ» են գործելու. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

6 Դեկտեմբերի 2019, 10:01
 «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում. արդեն «ստրախովկաներ» են գործելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։

Պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։

Մեզ պատմեցին, որ նրանք արդեն մի քանի կետ փոխել են իրենց «ներքին օրենսդրությունում», օրինակ՝ այլեւս պարտադիր չի լինելու «գո՞ղ ես» հարցին դրական պատասխանելը։ Մինչդեռ նախկինում անգամ իրավապահների նման հարցադրմանը «օրենքով գողերը» պարտավոր էին դրական պատասխանել, հակառակ դեպքում նրանք «կփչանային»։ Հիմա «ստրախովկաներ» են գործելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica