close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+11°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Փաշինյանը դադարի վարչապետ լինել, 3 րոպե անց ոչ թե զրո, այլ մինուս կդառնա «Իմ քայլ» կոչվող խառնիճաղանջ միավորումը. Արմեն Հակոբյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 23:06
 Եթե Փաշինյանը դադարի վարչապետ լինել, 3 րոպե անց ոչ թե զրո, այլ մինուս կդառնա «Իմ քայլ» կոչվող խառնիճաղանջ միավորումը. Արմեն Հակոբյան

Եթե անընդհատ ժողովրդի անուն ես տալիս, բայց վերջին համապետական ընտրություններում, որոնց մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների կեսի չափ մարդ, 48 հազար 816 իրական ձայն ու քվե ստացած քաղաքական ուժը համարում ես «0» կշիռ ունեցող (համեմատության համար նշեմ, որ ԱԺ սողոսկած լուսավոր մթությունը 80 հազար քվե է ստացել), ապա դու մեղմ ասած՝ պետության վատ ղեկավար ես`ըստ Yerkir.am-ի այս բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառում է արել լրագրող Արմեն Հակոբյանը:

ՙՙՇնորհքը հակառակորդներին քաղաքական թշնամիներ դարձնելու մեջ չէ, ինչով զբաղված է ստացած անսահմանափակ իշխանությունից տակավին արբած մարդ-կուսակցությունը:

Եվ երկրորդ. եթե այսօր Նիկոլ Փաշինյանը դադարի վարչապետ լինել, դրանից 3 րոպե անց ոչ թե զրո, այլ մինուս կդառնա «Իմ քայլ» կոչվող խառնիճաղանջ միավորումը:

Իսկ ՀՅ Դաշնակցությունը, եթե նույնիսկ արգելվի, ղեկավարները ձերբակալվեն ու գնդակահարվեն և այլն, միևնույն է, այն ունենալու է իր կշիռը, և իր խոսքն ու գործը կշիռ են ունենալու:

Էնպես որ, ուզում եք չուք-չուկ չարա երգեք, ուզում եք՝ չունգա-չանգա-ն՚՚,-գրել է նա:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica