close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գևորգ Կոստանյանը կվերադառնա Հայաստան, երբ հետախուզումը դադարեցվի. փաստաբան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 17:52
 Գևորգ Կոստանյանը կվերադառնա Հայաստան, երբ հետախուզումը դադարեցվի. փաստաբան

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կվերադառնա Հայաստան, երբ հետախուզում հայտարարելու և կալանավորելու որոշումները բողոքարկվեն դատարան,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Կոստանյանի վերադարձի խոչընդոտը հետախուզում հայտարարելու և կալանավորելու մասին դատարանի որոշումներն են։

Փաստաբանը նշեց, որ վերոնշյալ որոշումները կբողոքարկվեն Վերաքննիչ դատարան դեկտեմբերի 9-ին. «Ակնկալում ենք, որ Կոստանյանի հանդեպ հետախուզումը կդադարեցվի»,-ասաց նա:

Հարցին՝ կմատնանշե՞ք  Գևորգ Կոստանյանը իրեն առաջադրված ո՞ր հոդվածների հետ համաձայն չէ՝ Համբարձում Մելիք-Սարգսյանը հստակեցրեց. «Որևէ հոդվածի հետ համաձայն չենք»:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին առաջադրվել են մեղադրանքներ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, պաշտոնեական կեղծիքին օժանդակելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելն օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հոկտեմբերին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր,  նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել էր՝ «Ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին: Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է, որ եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica