close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-3°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չավուշօղլուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 17:46
 Չավուշօղլուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ «հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է թուրքական En Son Haber-ը:

Չավուշօղլուն շեշտել է նաև, որ «Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում սառեցված հակամարտությունները դեռևս չեն լուծվել, և դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և տարածքային ամբողջականության հիման վրա»:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակում երեկ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: 

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն, Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին:

Ադրբեջանական ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica