close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-3°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա կտանի ազգային դիմագծի կորստի․ Էդիկ Մինասյան

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2019, 17:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա կտանի ազգային դիմագծի կորստի․ Էդիկ Մինասյան

Երբ ազգայինը մոռացվում է, դա առաջին հարվածն է ինքնությանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ զարգացումները։  

Օրենքի նախագիծը առաջինը հենց իրենք են մերժել․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է, մերժել և առաջարկել առավել ընդունելի տարբերակներ։

ԵՊՀ-ի ընդհանուր գիտխորհուրդը նույնպես քննարկել է, բայց վերջնական որոշում առայժմ չկա։

Պատմության ֆակուլտետում նախագծին դեմ են, քանի որ նախ՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում այսօր էլ ոչ թե հայոց պատմություն է դասավանդվում, այլև հայոց պատմության հիմնահարցեր։

«Շատերը նույնիսկ դասավանդվող առարկայի անունը չգիտեն՝ միանգամից ասում են՝ Հայոց լեզու, Հայոց պատմություն, այնինչ առարկան կոչվում է «Հայոց պատմության հիմնահարցեր»՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում, նաև՝ «Խոսքի մշակույթ», ոչ թե՝ «Լեզվի պատմություն»։ Ծրագրի բովանդակությանը ծանոթ չլինելը խզում է այդ կապը»։

ՌՊՀ պատմության ֆակուլտետում ցավալի են համարում, որ նույնիսկ գիտությունն են մտադիր միացնել կրթական համակարգին այն դեպքում, որ Գիտությունների ազգային ակադեմիան առանձին արժեք է․ «Չի կարելի այդ արժեքը անտեսել կամ ակադեմիան միացնել բուհական համակարգին»։

Նախագծի քննարկման ժամանակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտխորհրդի որոշման մեջ հատուկ կետ են առանձնացրել, որով առարկում են Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու ծրագրին․ «Նախ՝ չեղյալ են համարում Ակադեմիայի մասին 2014 թվականի օրենքը և, ըստ էության, ակադեմիայի համակարգի վերացման խնդիր է դրվում»։

Բուհերի ռեկտորների ընտրության՝ նախագծով սահմանված կարգն էլ, Էդիկ Մինասյանի խոսքով, ավելի կառավարելի կդարձնի բուհերը։

«Նկատվում է, որ հայոց պատմությունը, հայոց լեզուն, հայ եկեղեցին, ընտանիքը, որը պետության հիմքն է, այս արժեքային համակարգին այդքան մեծ տեղ չի տրվում և աշխատում են ինչ-որ տեղ այս արժեքները ոտնահարել կամ հետևողականորեն անտեսել։ Սա, իհարկե, կտանի ազգային դիմագծի կորստի»,-համոզված է Էդիկ Մինասյանը։

Նա սա սխալ մոտեցում է համարում, քանի որ վստահ է, որ հենց ազգայինի հիմքի վրա պետք է խարսխվի պետությունը և տեղի ունենա զարգացումը․ «Ինչքան ուզում ես զարգացիր, համաշխարհային ձգտում ունեցիր, հենց մոռացվում է ազգայինը, սա արդեն առաջին հարվածն է ինքնությանը»։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Կրակոց Արարատի մարզում
22 Հունվարի 2020, 22:00 Կրակոց Արարատի մարզում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica