close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են

Իրավունք

5 Դեկտեմբերի 2019, 16:32
 Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են

Կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Երեքն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Դեպքին անդրադարձել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica