close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման 9 անդամ

Աշխարհ

5 Դեկտեմբերի 2019, 16:19
 Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման 9 անդամ

Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը որոշել է երկու ամիս ժամկետով ձերբակալել ահաբեկչական հանցագործությունների մեջ կասկածվող ութ տղամարդկանց և մեկ կնոջ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների սեփական աղբյուրին հղումով:

Ըստ գործակալության տվյալների՝ բոլոր 9 ձերբակալվածներն ԱՊՀ երկրներից են:

«Ձերբակալվածների թվում` ութ տղամարդ և մեկ կին է: Նրանք բոլորը կասկածվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 205.5-ը 2-րդ մասով, այն է՝  ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն ունենալը: Նրանց սպառնում է 10-20 տարվա ազատազրկում », – պարզաբանել է աղբյուրը:

Վերջինս մանրամասնել է նաև, որ բոլոր ձերբակալվածները միջազգային ահաբեկչական կազմակերպության «Хизб ут-тахрир аль-ислами»-ի անդամ են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica