close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծվաշենցին խռովք ունի՝ իր ձայնը տեղ չի հասնում․ բողոքը բերել են կառավարություն

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 15:35
 Արծվաշենցին խռովք ունի՝ իր ձայնը տեղ չի հասնում․ բողոքը բերել են կառավարություն

Բնակարաններ չեն հատկացրել արծվաշենցիներին Ադրբեջանի կողմից բնակավայրի գրավումից հետո՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Արծվաշեն և որդիներ հայրենակցական միության» նախագահ Յուրա Ղուլյանը այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ:

«Արծվաշենցին այս պահին անտեսված է: Այսօր շատերը ուզում են Արծվաշենցիների տեղը մոռացած լինեն, բայց նրանք կան, արարում են, սահման են պահում, ստեղծագործում են: Ակնկալում ենք վարչապետի կամ փոխվարչապետի հետ հանդիպում»,-ասաց նա։

Ղուլյանը մատնանշեց, որ 2009 թվականին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ արծվաշենցիների նյութական կորուստների փոխհատուցման արժեքը 6 մլրդ դրամ է, 2011 թվականին այդ 6 միլիարդից տրվել է 708 միլիոն դրամ, որից օգտվել է 2000 հոգի, յուրաքանչյուրը 360 հազար դրամ: Վարչապետի հետ արծվաշենցիներն անցյալ տարի են խոսել․ խորհրդականներին հանձնարարել է՝ հարցը նախապատրաստել և խոստացել՝ 20 օր հետո իրենց ընդունել․ այդ հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Ամիսներ անց տարածքային կառավարման նախարարությունն է ընդունել իրենցից մի քանիսին․ ընդհանուր եզրահանգումն այն է եղել, որ արծվաշենցիներին տալու բան չունեն, գումարային փոխհատուցում չի լինի, բայց ծրագրեր կիրականացնեն։

Յուրա Ղուլյանն ասաց՝ այսօրվա հավաքը քաղաքական ենթատեքստ չունի. «Արծվաշենցիները երբեք որևիցէ մեկին ծառայություն չեն մատուցել, ոչ էլ կմատուցեն, արդարացի պահանջ է՝ արծվաշենցին  այս պահին անտեսված է»:

Նա նշեց՝ թեպետ գումարի խնդիր կա, բայց արծվաշենցիները միանգամից 6 մլրդ-ի պահանջ չեն դնում. «Մեր ժողովուրդը խռովք ունի, որովհետև իր ձայնը տեղ չի հասնում»,-ասաց նա:

Բողոքի ակցիայի մասնակից մեկ այլ արծվաշենցի նշեց, որ տեղեկություն չունեն, թե Արծվաշենը որ տարածքի հետ են փոխանակել. «Արծվաշենցիները ներքին տեղահանվածներ են, նաև ուզում ենք պարզել, թե տարածքային փոխանակում որ եղել է, այդ փոխանակված տարածքում ո՞վ է ապրում, եթե ոչ արծվաշենցին»:

Ցուցարարները կասկածում են, որ Արծվաշենի տարածքը հանձնել են․ ուզում են պարզել հանգամանքները. «Ամեն ինչ չի, որ արվել է Արծվաշենը պահելու համար»,-ասաց ցուցարարը:  

Արծվաշենցիները իրենց բողոքը տեղ հասցնելու համար վարչապետի հետ հանդիպման ակնկալիքով՝ պաստառներ են բերել։ Դրանք ազդարարում են՝ «Պարզել Արծվաշենի հանձնման հանգամանքները», «Արծվաշենցիները պահանջատեր են»...

Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
23 Սեպտեմբերի 2020, 14:10 Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica