close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վառվել են Նյու Յորքի սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

Աշխարհ

5 Դեկտեմբերի 2019, 13:11
 Վառվել են Նյու Յորքի սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

Նյու Յորքի սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ամենամյա արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի քաղաքի կենտրոնում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

60 տարեկան և 23 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառը, որը տեղադրվել է Ռոքֆելեր-փլազա հրապարակում, զարդարվել է հսկայական զարդաշղթաներով, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8 կիլոմետր։ Դրանց վրա տեղադրված են 50 հազար գունավոր լույսեր։ Գագաթին հսկայական 70 անկյունանի բյուրեղյա աստղն է. այն կշռում է 450 կիլոգրամ։ Այն ստեղծել են 3 մլն բյուրեղներից ավստրիական Swarovski ընկերության վարպետները։

ԱՄՆ-ում ավանդական սուրբծննդյան սեզոնն սկսվում է այն օրը, երբ Ռոքֆելեր-փլազայի տոնածառի լույսերը վառվում են։ Սպասվում է, որ այդ ընթացքում ծառի մոտ ամեն օր կգա մոտ կես միլիոն մարդ։ Ծառը մեգապոլիսի կենտրոնում կմնա մինչև 2020 թվականի հունվարի 14-ը, այնուհետր կուղարկեն փայտասղոցման։

Նյու Յորքի գլխավոր սուրբծննդյան տոնածառը տեղադրել են նոյեմբերի 9-ին։ Ծառը մեգապոլիսին է նվիրել Նյու Յորքի բնակչուհի Քերոլ Շուլցը։

Հիշեցնենք, որ Ռոքֆելեր-փլազայում սուրբծննդյան տոնածառի տեղադրման ավանդույթը սկսվել է 1930-ական թվականներից։ Ռոքֆելեր կենտրոնը կառուցող բանվորներն առաջին անգամ 1931 թվականին տոնական ծառը տեղադրել են հենց շինհրապարակում։ Այն ժամանակ վեց մետրանոց տոնածառը զարդարել էին թղթե զարդաշղթաներով ու անտառային հատապտուղներով։

Լույսերը վառելու առաջին արարողությունը տեղի է ունեցել դեռևս 1933-ին, այդ ժամանակվանից անտառի գեղեցկուհին սկսել են զարդարել էլեկտրական շղթաներով։

1997-ից Նյու Յորքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը ցուցադրվում է ուղիղ հեռարձակմամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica