close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2020
-6°
+1°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Իրավունք

5 Դեկտեմբերի 2019, 12:55
 Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականին զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան համայնքին պատճառել է  75.927.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica