close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+22°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 38

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2019, 20:22
 Հայ դիվականության պատմություն - 38

Վերջաբան

Նյութական անհաշիվ վնասները,շոշափելի դժբախտությունները,որ մեր երկրին հասցրեցին դիվականության 12 տարիները, այնուամենայնիվ,չեն կարող համեմատվել ազգին ու հասարակությանը հասցրած բարոյական վնասների հետ։ Հայաստանի քաղաքացիները ավարտում էին 20-րդ դարը եւ մտնում 21-րդ դար հոգեպես դատարկված,չափազանց հոգնած,հոգիներն առանց որեւէ հավատի,լավ կյանքի որեւէ հույս չունենալով։ Մեր հայրենակիցների ավելի մեծ մասը սեփական երկիրը համարում է սարսափելի մի արգելանոց,որից պետք է փախչել ամեն գնով,չփախչելը մահ է։

Իշխանությունը բոլոր օղակներում եւ բոլոր ձեւերում վերջնականապես պարփակվել է ինքն իր մեջ,դարձել է մի ԻՐ՝ ինքն իր մասին եւ ինքն իր համար։

Ազգը,չափից ավելի մաշելով իրեն 80-ական թվականների զգացական պոռթկումներով կրկին ցրվեց աշխարհով մեկ, ընտրելով արտագաղթը որպես բողոք սեփական էության դեմ,եւ այժմ ազգի մեծամասնությունն անտարբերությամբ դիտում է,թե ինչ է կատարվում պատմական հայրենիքում,տեսնում է լկտի անկարգություն,մարտնչող տգիտություն,այլասերվածություն եւ այլանդակություն, ինչի բացակայությամբ ոչ շատ վաղուց իրավունք ուներ պարծենալու։

Ճակատագի՞ր է սա, արդյոք,որի դեմ պայքարելն անկարելի է եւ անիմաստ։  Թե՞ վերջին հաշվով անբարենպաստ պայմանների ու պայքարին անպատրաստ լինելու պատճառով է։ Եթե այդպես է,ապա վաղ թե ուշ մենք մեր հույսը կդնենք այն բանի վրա,  որ ամեն ինչ կկարգավորվի ինքնըստինքյան։

Պատասխան չկա,ինչպես չկա լավատեսության որեւէ հույս։ Բոլոր բարի մտադրությունները եւ պոռթկումները կամ արհեստականորեն մարվում են եւ կամ էլ սուզվում անպատասխանատվության գարշահոտ ճահճում,որտեղ անփառունակ կերպով կործանվում են։

Քրիստոնեական հաշվարկով եկած նոր դարաշրջանը երկիրը գտավ քանդված,թալանված եւ դատարկված,ԱԶԳԸ աշխարհով մեը ցրված եւ առանց ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ դիմադրելու նվազագույն փորձի։

Ազգը ոչ թե ապրում,այլ երեւի հասնում է իր ծերությանը։

 

1997-2002

 Երեւան-Մոսկվա-Երեւան   

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica