close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մելիքադամյանցիների նախկին մանրադրամը եկել է հանրությանը «պաշտպանելու» մելիքադամյանցիներից

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2019, 15:38
 Մելիքադամյանցիների նախկին մանրադրամը եկել է հանրությանը «պաշտպանելու» մելիքադամյանցիներից

«Չէ, տենց չէ, ավելի ճիշտ ա ասել՝ վերջապես սկսեց:)». սա  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի չարախնդացող և լկտիության երանգներով լի  մեկնաբանությունն է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ «Ոստիկանությունը սկսեց ֆիզիկական ուժի գործադրումը» գրառման տակ:

Խոսքը երեկ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժի մասին է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամների նկատմամբ․ Ա. Բաբայանի նշյալ գրառումը հենց այդ մասին էր:

Ե՛վ չենք ցանկանում, և՛ անիմաստ ենք համարում մեկնաբանել Վ. Թևոսյանի նման պահվածքը և, ինչպես նման դեպքերում ենք վարվում, պարզապես կմատնանշենք Թևոսյանի անցյալը:

Եվ այսպես՝ Վահագն Թևոսյան, ի սկզբանե ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Երևանի քաղաքային վարչության անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) անդամ և խմբապետ:

Արդեն պարզորոշ է. Թևոսյանի՝ ոստիկանության կողմից ՀԵՄ-աականների նկատմամբ բռնության գործադրումից ստացած անթաքույց հրճվանքը հետևանք է սեփական անցյալից հավերժ փախչող քաջնազարական վարքագծի: Ավելին, Թևոսյանն ամենևին էլ եզակի դեպք չէ․ այսպիսի դրսևորումները բնորոշ են բոլոր նրանց, որոնց կյանքը լի է ճամբարափոխության, գաղափարներին ու սկզբունքներին պարբերաբար դավաճանելու անչափ վտանգավոր ու արգահատելի իրողություններով:

Բայց Թևոսյանի ճամբարափոխությունը միայն ՀՅԴ-ից ճողոպրելով չի ավարտվում: Պարզվում է՝ անսկզբունքային այս տեսակին ամենևին խորթ չեն եղել նաև իր նոր ճամբարի կողմից ներկայումս անխնա քննադատվող Հանրապետական կուսակցության հետ մտերմիկ հարաբերությունները:

Լայն հանրությունը չգիտի երևի, որ այս տեսակը 2015 թվականից մինչ իշխանափոխության նախօրյակը՝ 2017 թ., ոչ ավել, ոչ պակաս, եղել է ՀՀԿ-ի ոչ պաշտոնական հեռուստաընկերության՝ «Արարատի», հաղորդումների, ապա լրատվական ծառայության խմբագիրը: Իսկ դա նշանակում է, որ  Թևոսյանն ուղիղ երկու տարի ֆինանսավորվել է այն ուժից, որին ընդամենը մի քանի ամիս անց հայտարարելու էր «հասարակության չարիքը», Թևոսյանը խորհրդակցել, քաղաքական քննարկումներ և պայմանավորվածություններ է ունեցել այն մարդկանց հետ, որոնք այս կամ այն կերպ եղել են այդ «չարիքի» ակունքներում, և, վերջապես, Թևոսյանն ուղիղ երկու տարի  մտել և դուրս է եկել Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող այն շենքի նկուղ, որի ուղղությամբ ընդամենը մի քանի ամիս անց ինքը և իր ներկայիս թիմը պետք է շվշվացնեին կամ մատների հատուկ կոմբինացիաներ պարզեին: Կրկես՝ իր բոլոր չափորոշիչներով:

Սա էր, ընդհանուր առմամբ, Վահագն Թևոսյանի հասարակական-քաղաքական ողորմելի անցյալը, և այսքանից հետո ոչ միայն զարմանալի չէ, այլև միանգամայն օրինաչափ է Թևոսյանի նման մեկնաբանությունների ի հայտ գալը, որոնք, ինչպես տեսանք, արդյունք են նրա հակաբարոյական անցյալի:

Բնականաբար, մարդ չի կարող մի տեղ լինել այսպիսի աղճատված ու նսեմ կերպարով, մեկ այլ տեղ, օրինակ, ընտանիքում, ընկերային կամ այլ միջավայրերում՝ խիստ սկզբունքային ու ծանրակշիռ:

Թևոսյանը ևս բացառություն չէ. լայն հանրությունը կրկին տեղյակ չէ, որ իր նորօրյա «փրկիչը» ամուսնալուծությունից հետո տեր չի կանգնել անգամ սեփական տղային՝ անգամ չայցելելով  հարազատ որդու զինվորական երդմնակալության արարողությանը: Հանրությունը մեզ կարող է մեղադրել ուրիշի ընտանեկան կյանք ներխուժելու մեջ: Այստեղ էլ, սակայն, փաստենք, որ Թևոսյանի շարունակվող հակաբարոյական վարքագիծը և «Հայոց տան» երեսփոխանի ներկա կարգավիճակը մեզ լիարժեք հիմք է տալիս հանրությանը ներկայացնել յուրաքանչյուրին իրենց իրական դեմքերով, իրենց ողորմելի անցյալով ու ստորաքարշ ներկայով:

Այո՛, վաղուց ժամանակն է, որ լայն հանրությունն ի վերջո ճանաչի մերօրյա «օծյալ փրկիչներին» և գիտակցի, որ նա, ով ներկայումս Քրիստոսի կերպարանք առած եկել է իրեն «փրկելու» Մելիք-Ադամյանցիների ձեռքից, հանդիսացել է հենց նույն «Մելիք-Ադամյանի նկուղի բնակիչն» ու  Մելիք-Ադամյանցիների  սովորական մանրադրամը:  

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica