close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-4°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի բանակցային գործընթացի ներկա փուլի մասին. Արտակ Սարգսյան

Բլոգեր

4 Դեկտեմբերի 2019, 12:45
 Արցախի բանակցային գործընթացի ներկա փուլի մասին. Արտակ Սարգսյան

Արտակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Բրատիսլավայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների նախորդ օրերի ելույթներից ելնելով, ակնհայտ է, որ Արցախյան բանակցային գործընթացի այս հերթական փուլում 3 հիմնական հարցեր են դրված սեղանին՝ անվտանգության, կարգավիճակի և կարգավորման միջավայրի հարցերը:

Անվտանգության առումով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը խոսում է Արցախի ադրբեջանական համայնքի անվտանգության և զորքերը զորանոցներ վերադարձնելու մասին՝ ի հակակշիռ Արցախի հայության անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի պնդումների: Ըստ Լավրովի, փոխզիջումների հասնելու հավանականությունը չափազանց ռեալ է, չնայած կարգավորման գործընթացը դեռ երկար կտևի: Լավրովը նշում է նաև կարգավորման փուլային տարբերակի մասին...

Ինչևէ, դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն ու Հայաստանը՝ Արցախի անվտանգության ապահովման շուրջ ծայրահեղ մոտեցումներ ունենալով, ինչպես են պատրաստվում գնալ փոխզիջումների: Արդյո՞ք ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ և ազատագրված որոշ շրջաններ կարող է լինել այն գինը, որի միջոցով կողմերը հետ կքաշեն զորքերը ներկա խրամատներից և կտեղակայեն զորանոցներում: Եթե այս տարբերակը կարող է քննարկվել, ապա դժվար չէ կռահել, որ հաջորդ հանգրվանները կլինեն ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության սահմանի երկայնքով և Արցախի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, որին արդեն կմասնակցեն նաև հետ վերադարձող ադրբեջանցիները:

Արդյո՞ք այս ամենի մասին էր ակնարկում Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով կարգավորման համար բարենպաստ միջավայրի ապահովման անհրաժեշտության մասին: Եթե այս կռահումները ճիշտ են, ապա մենք գործ ունենք Մադրիդյան սկզբունքների՝ արդեն գործադրման փուլի հետ...սա վերադարձ է անցյալ՝ «մերժված Սերժի» բանակցային սեղան՝ գործադրելու բանակցված, սակայն չգործադրված սկզբունքները: Այս ամենը կքողազերծի նաև հայաստանյան իշխանափոխության բուն նպատակը, ինչի մասին բազմիցս ահազանգվել է հատկապես Դաշնակցության կողմից: Սպասենք արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը, որից գուցե հնարավոր կլինի կորզել ինչ-որ նոր ազդակներ....»:

Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica