close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի և ԱԳ նախարարի հետ

Արցախ

3 Դեկտեմբերի 2019, 09:37
 Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի և ԱԳ նախարարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Աշոտ Ղուլյանի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.  ըստ Yerkir.am-ի՝ գրում է Aparaj.am-ը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հարկ ենք համարում նշել, որ հանդիպման մասնակիցներից երեքը՝ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել ԱՀ նախագահական ընտրություններին:

ՀՅԴ Արցախի կառույցը Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի, ինչպես նաև  նախագահի իր թեկնածուի մասին որոշումը կայացնելու է առաջիկայում կայանալիք  ՀՅԴ Արցախի կառույցի արտակարգ ժողովում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica