close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-3°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում իրենց բնակության վայրից հեռու դպրոցներում աշխատող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն

Արցախ

3 Դեկտեմբերի 2019, 00:01
 Արցախում իրենց բնակության վայրից հեռու դպրոցներում աշխատող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն

2020 թվականին կշարունակվի Արցախի գյուղական բնակավայրերի ուսուցիչների ուղեգրման ծրագիրը`ըստ Yerkir.am-ի հայտնում է «Արցախպրես»-ը:

Տեղեկությունը  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ միաժամանակ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններ կկատարվեն գործող կարգում: Փոքր համակազմ ունեցող դպրոցները անհրաժեշտ մանկավարժական կադրերով համալրելու համար կներդրվի նոր ծրագիր, որով կփոխհատուցվեն իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica