close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
+3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս օրը պատմության մեջ». նոյեմբերի 28

Խճանկար

28 Նոյեմբերի 2019, 17:40
 «Այս օրը պատմության մեջ». նոյեմբերի 28

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Նոյեմբերի 28

1820 թվականի այս օրն է ծնվել գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը, որը նաև մարքսիզմի հիմնադիրներից մեկն է:

Էնգելսը զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով։ Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ՝ ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների, բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ, հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով:

Իր հուշերից մեկում Էնգելսն ասել է. «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»:

1881 թ. նոյեմբերի 28-ին է ծնվել ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:

Նա մոտ երեսուն տարի աշխատել է ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի կենսագրության վրա:

1943 թվականին սկսվեց Թեհրանի կոնֆերանսը՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:

1975 թվականին Արևելյան Թիմորը հռչակեց իր անկախությունը Պորտուգալիայից:

Նմանօրինակ մեկ իրադարձություն ևս տեղի ունեցավ 16 տարի անց: 1991 թ. Հարավային Օսիան հռչակեց իր անկախությունը:

Իսկ 9 տարի առաջ՝ 2010 թվականի այս օրը, «ՎիքիԼիքս» միջազգային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում տեղադրեց 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր: Այս պահին կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Բելմարշի բանտում է: 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica