close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-4°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Յունիբանկ»-ն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար

Տնտեսական

28 Նոյեմբերի 2019, 14:15
 «Յունիբանկ»-ն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար
Յունիբանկը արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին   «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Recognition Award-ի մասնակիցների  պարգևատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին Երևանում:
 
2019թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը` Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ և 226 POS-տերմինալ:
 
«Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի  մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը` հաճախորդներին տրամադրելով արագ և ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր  քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում հնարավորություն ընձեռելով` կատարել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում` Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական և կոնսյերժ ծառայություններից:
 
Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաև ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է  ձևակերպել քարտային վարկեր` հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա:
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica