close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխիքներ ստեղծել. սահմանադրագետ

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 17:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում  հակասահմանադրական կարգավորմամբ ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխիքներ ստեղծել. սահմանադրագետ

Եթե պետությունը նպատակ ունի ԼԳԲՏ համայնքի իրավունքների լրացուցիչ երաշխիքներ ստեղծել Հայաստանում, պետք չէ զարտուղի եղանակներով փորձել օրենսդրությունը լրացնել այդ իրավունքների երաշխավորմամբ,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը ` անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված այն նախագծին, որով առաջարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել, ըստ որի ընտանիքում բռնություն համարել նաև նախկին և ներկա զուգընկերների միջև բռնի արարքը:

Սահմանադրագետի խոսքով նախարարության կողմից առաջարկվող այս դրույթը` «զուգընկեր» բառի ներմուծումը օրենքում, ենթադրում է ԼԳԲՏ անձանց լրացուցիչ երաշխիք ստեղծել` վերջիններիս միությունը ընտանիք հասկացության ներքո դիտարկելու համար, ինչը հակասահմանադրական կարգավորում է, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ ընտանիքը դա կնոջ և տղամարդու միջև ազատ կամարտահայտության արդյունքում ամուսնությունն է:

«Ըստ ընտանեկան օրենսգրքի` ընտանիքի անդամներն են ամուսինները, ծնողները,  զավակները, որդեգրածները, որդեգրողները, իսկ «զուգընկերը» չի կարող ընտանիք հասկացության մեջ մտնել»,-հավելեց նա:

Գոհար Մելոյանի խոսքով ամեն կերպ փորձ է արվում վավերացնել արդեն ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան. «Եթե այդ կոնվենցիան վավերացնելը օրակարգային հարց էր` ճիշտ կլիներ, որ քաղաքական ուժերը ազնիվ գտնվեին և բացահայտորեն ասեին, որ իրենք նպատակ ունեն վավերացնել այն, իսկ հիմա ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ փորձ է արվում ներքևից կարգավորումներ ներմուծել մեր իրականության մեջ , որի արդյունքում արդեն կլինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»:

Սահմանադրագետը մատնանշեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի համար երկու քայլ է պետք՝ նախ ՍԴ-ն պետք է դրա սահամանադրականության վերաբերյալ եզրակացություն տա, իսկ հետո ԱԺ-ի կողմից վավերացվի:

Այս համատեքստում հիշատակենք, որ սահմանադրագետ Գոհար Մելոյանի և մի շարք մասնագետների պնդմամբ` Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթներ հակասում են ներկայիս ՀՀ Սահմանադրությանը: Սակայն Մելոյանը նշեց, որ վերջերս ընդունվել էր դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, որտեղ նախատեսված էր, որ հաջորդ տարի պետք է ստեղծվի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, և տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ:

 

Նարա Մարտիրոսյան

 

Մանրամասը` տեսանյութում

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica