close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 31

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 17:25
 Հայ դիվականության պատմություն - 31

1997թ. ամռանը որեւէ քիչ թե շատ լուրջ հարց, ընդհուպ մինչեւ միջին օղակի կադրային հարցերը, առանց Վազգեն Սարգսյանի մասնակցության չէին լուծվում։ Սակայն պարզ էր նաեւ այն,որ ստվերային իշխողի,ղեկավարի դերում այս մարդը չէր կարող լինել։ Նրա էությունը պահանջում էր ավելի ու ավելի մեծ ծավալի ՁԵՎԱԿԱՆ իշխանություն։ Բացի դրանից՝ անխուսափելի էր դառնում նախագահի եւ նրա քաղաքական շրջապատի հետ սուր բախումը,քանի որ տարածաշրջանային եւ նույնիսկ ռազմավարական խնդիրներում սրանք շարունակում էին իրենց վտանգավոր խուսանավումները Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։

1997թ. մամուլում ծավալված դատարկ բանավեճը Ղարաբաղի հարցը փաթեթային կամ փուլ առ փուլ լուծելու շուրջ արտահայտում էր ոչ թե Ղարաբաղյան պատերազմի արդյունքները վերանայելու կողմնակիցների եւ Վազգենի կողմից գլխավորվող Ադրբեջանին որեւէ զիջում բացառող կոշտ-ծայրահեղականների հակադրությունը,այլ գոյության պայքարի թույլ արձագանքները։ Ինչպես հայտնի է, Լ.Տ.Պ.-ն Վազգեն Սարգսյանի կողմնակիցներին կնքեց «Պատերազմի կուսակցություն» անունով, եւ Հայաստանի հայրենասիրական ուժերի այսպիսի պիտակավորումը հետագայում մեծ վնաս պատճառեց Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Գոյատեւման պայքարի այս թույլ արձագանքներն էին,որը վարում էր վարչակարգը,ջանալով խուսափել արմատական բարեփոխումներից,ինչը համառորեն խորհուրդ էին տալիս Լ.Տ.Պ.-ին նրա մերձավոր շրջապատը,ընդդիմադիրներից ոմանք,արտասահմանի բարեկամները եւ համակիրները։ Ըստ երեւույթին,նախագահը ցուցաբերում էր այդ խորհուրդները լսելու պատրաստակամություն,քանզի հասկանում էր,որ նախագահական կամ պառլամենտական ընտրություններ այլեւս չեն լինելու ո՛չ իր,ո՛չ իր շրջապատի համար։ Բնակչության սուր ատելությունը ՀՀՇ-ի նկատմամբ վաղ թե ուշ պիտի հանգեցներ նրան,որ պառլամենտում իշխելու էր կա՛մ ընկերվարական,կա՛մ էլ ազգային-հայրենասիրական գաղափարը։ Իսկ եթե քաղաքական բեմի վրա հայտնվի մի վառ անհատականություն,ապա Լ.Տ.Պ.-ի օրերը հաշված կլինեն։ Սրան կարելի է ավելացնել այն հանգամանքը,որ արեւմտյան քաղաքական շրջանակները բարձրաձայն իրենց դժգոհությունն էին հայտնում այն առիթով,որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է ժողովրդավարական սկզբունքներից ու դրույթներից եւ քաղաքական ու տնտեսական ասպարեզ են մուտք գործել քրեական կլանները։

Հասարակական եւ քաղաքական պայթյունից անկասկած վախենում էին վարչակարգի զգույշ եւ հեռատես հետեւորդներ Եգորյանը,Շահնազարյանը,Արարքցյանը,որոնք Սիրադեղյանի ու նրա նմանների մեջ տեսնում էին իրենց հանգստության համար խիստ սպառնալիք։ Սակայն այդ թեւը չհասցրեց ոչ մի լուրջ բան կազմակերպել. եկել էր պաշտպանության նախարարին հանձնվելու հերթը, եւ այդ թեւը նման հնարավորությունը բաց չթողեց։

 

ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ    

 

Ինչպես պարզվեց,վարչախումբը գերաճեց (նույնիսկ վերապրեց) իր ստեղծողներին, ինքնապահպանման սկզբունքը նա գտավ ոչ թե ազատականության,այլ հասարակարգի ամբողջատիրական բնույթի մեջ։ Այդ ուղղությամբ բոլոր երաշխիքներն առկա էին, եւ բոլոր մեթոդները՝ փորձված։

Հիրավի,այդ ժամանակ բնակչության մոտավորապես 30 տոկոսի հասնող արտագաղթը՝ մի կողմից, եւ մնացողների կտրուկ աղքատացումը՝ մյուս կողմից, ստեղծեցին հիանալի պայմաններ ընտրողների ձայները կորզելու եւ ընտրությունների արդյունքները համատարած կեղծելու համար։ Իսկ գլխավորն այն էր,որ կեղծարարները ՀՀՇ-ի արմատական թեւի անդամներն էին,որ հագել էին համապատասխան հագուստներ եւ կատարում ու խաղում էին հայրենասերի դեր (Երկրապահը) իրենց ներկայացնում էին որպես հայրենիքի համար արյուն թափած եւ հայրենիքը պաշտպանող իրական ուժ։ Մինչդեռ նրանց մեջ հայրենիքի համար կռվողների թիվը մեկ-երկու հոգուց այն կողմ չէր անցնում։ Բայց առասպելն այդ մասին ուրիշների համար շատ տպավորիչ էր, խիստ զինվորները ստիպված էին մտնել քաղաքական բնագավառ՝ հարազատ երկրում կարգ ու կանոն մտցնելու համար,որն այլանդակված էր երկիրը չսիրող ու նրան վաճառող քաղաքական գործիչների կողմից։ Այդ առասպելն ամբողջովին համապատասխանում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի կերպարին եւ նրա առաջին հավատարիմ գործակիցների ձգտումներին, ինչպիսիք  էին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ Ղարաբաղի պատերազմի այլ հերոսներ (չակերտավոր եւ առանց չակերտների)։

Սպարապետ (Վազգեն Սարգսյանի զինակիցները նրան շնորհել էին այդ ոչ պաշտոնական պատվավոր տիտղոսը) ուներ իրական ուժ, ընդ որում՝ զինված, եւ նա որոշեց այդ ուժն օգտագործել ոչ թե իշխանությունը պաշտպանելու,ինչպես օրինակ 1996թ.,այլ իշխանություն ձեռք բերելու համար։ Նախագահական պալատի վրա գրոհելու համար հարմար առիթ գտնվեց։ Նախագահն ուներ պարտվողական տրամադրություններ,որի հետ հերոսական ազատագրական պայքարի ողջ ծանրությունն իրենց ուսերի վրա կրած հայրենիքի ազնիվ զավակները ոչ մի կերպ չէին կարող հաշտվել։ Գտնվեց նաեւ պալատական հեղաշրջման ընդունելի տարբերակը,որը բացառում էր օրինական նախագահին պաշտոնազրկելը եւ բռնի ուժով իշխանությունը վերցնելու մեղադրանքը։ Նախագահը պետք է հրաժարական տար ժողովրդի ճնշման տակ,որը վրդովված էր ազգային-ազատակագրական պայքարի գաղափարը ոտնահարելու առիթով։

Հրաժարականից հետո նշանակվում են նոր ընտրություններ։ Օրենքով՝ նոր նախագահական ընտրություններ  պետք է նշանակեր պառլամենտը,բայց այն ժամանակվա պառլամենտի խոսնակ Խոսրով Հարությունյանը,որը շատ հարմարվող էր,ուստի՝ անխորտակելի,  շատ արագ եւ հնազանդորեն համաձայնեց կատարել հաղորդափոկի դեր՝ պրեզիդենտի պաշտոնակատարի ենթադրյալ գահը հանձնելով Ռոբերտ Քոչարյանին։

Այս վերջին դավադիրն էլ, կարծես, հարմար դուրս եկավ, նա ոչ միայն հայրենասիրական մտածելակերպ ունեցող անձնավորություն էր,այլեւ պատրաստ էր պայքարել ամեն մի թիզ հողի համար,որ ձեռք էր բերվել արյան գնով, բայց նաեւ պատրաստ էր մասնակցել բոլոր դավադիր խաղերին,որոնց հազիվ թե ընդունակ լիներ,երբ հանդես էր գալիս պարզ, ուղղամիտ մարդու դերում։

Այնուամենայնիվ,քանի դեռ ողջ էր սպարապետը, Քոչարյանը հենվում  էր նրա երկաթե կամքի,հզոր ձեռքերի ու անսասան նպատակասլացության վրա։ Նրան չէր կարելի չվստահել։ Վերջին հաշվով՝ հենց սպարապետի շնորհիվ նա կարողացավ մուտք գործել մեծ քաղաքականության ոլորտ եւ պատրաստվում էր բարձրանալ հայոց գահի վրա։ Սպարապետի ծրագրերին հակառակվելը ծայրաստիճան վտանգավոր էր։ Մանավանդ,որ Վազգեն Սարգսյանը գործում էր Սերժ Սարգսյանի հետ,որը Քոչարյանի անկեղծ եւ հավատարիմ բարեկամն էր եւ ուղարկվել էր ներքին ու ազգային անվտանգության գործերը վերահսկողության տակ առնելու համար։ Հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն ամեն ինչից տեղյակ էր եւ ամեն ինչ կարող էր։   

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica