close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը չպետք է քմահաճ վերաբերվի հայոց լեզվին․ ԳԱԱ առաջատար գիտաշխատող

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 16:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը չպետք է քմահաճ վերաբերվի հայոց լեզվին․ ԳԱԱ առաջատար գիտաշխատող

Նախագծի քննարկման մթնոլորտը, սկսած պահից, այնքան էլ կառուցողական չէ, և ԿԳՄՍ նախարարի ու դասախոսների հանդիպումը կարծես թե այս ամենի հանգուցակետն էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ զարգացումները։

«Այս օրենքի նախագիծն ինքնին այսօրվա իրավիճակին համահունչ չէ և քննություն չի բռնում։ Ինչո՞ւ, որովհետև հայագիտական առարկաները սովորական հայ մարդու համար պարտադիր են։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր իշխանությունները սկսել են վերջից. փոխանակ հարցին արմատական լուծում տան, ամեն նոր իշխանություն փորձում է նորություններ բերել։ Միայն թե՝ նախարարության խորհրդատուները, որոնք այնքան էլ քիչ չեն, կարևոր բացթողում են կատարել՝ հարցը պիտի սկսել հիմքից»,- ասաց նա։

Պրոֆեսորի խոսքով՝ միանշանակ, բոլոր զարգացած, իրենց հարգող պետություններում քաղաքացին պետք է իմանա իր երկրի պատմությունը և լեզուն: «Նույնիսկ երբ ուզում եք քաղաքացիություն ստանալ հզոր պետություններում, պետք է քննություն հանձնեք նրանց մայրենի լեզվից և պատմությունից։ Սա վիճարկելի չէ, բնավ»,- ասաց նա։

Ոչ թե իշխանությունը պետք է քմահաճ վերաբերմունք դրսևորի և իր կամայականության սահմաններում փորձի հարցին լուծում տալ՝ ասաց Սուրեն Սարգսյանը, այլ պետք է մանրամասն, խստիվ ուսումնասիրի անցած ճանապարհը, կարողանա առանձնացնել թույլ տված սխալները, կատարի ապագայի նկատմամբ կարևորագույն դիտարկումներ, ելակետային սկզբունքներ մշակի, դրա հիման վրա նոր քայլ անի: «Կամայական ու հանպատրաստից գործողությունները կտանեն փակուղի»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica