close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին. Ղազինյան

Բլոգեր

22 Նոյեմբերի 2019, 16:32
 Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին. Ղազինյան

Երբ մեզ ասում էին, որ «իզմերն» այլևս հնացած են, գիտակ և բանիմաց մարդիկ տարակուսում էին, քաղաքագետները զարմանում, իսկ շարքային քաղաքացիներն ուսերն էին թափ տալիս, ասելով «հա ինչա եղել որ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. 

«Անցած մեկ և կես տարին ի ցույց դրեց «իզմերի» բացակայության ամբողջ պերճանքն ու թշվառությունը, ինչը փոխակերպվեց իշխանության անդեմ և անանուն բնույթի։

Քաղաքական անդեմության վկայություններ ու ապացույցները բազմաթիվ են, սակայն որոշներն ուղղակի անհնար է անտեսել, քանի որ արդեն հատում է բանիմաց և գիտակ մարդկանց «հիմարի տեղ դնելու» կարմիր գիծը։

Օլիգարխների դեպ պայքարի լծված իշխանությունը այդ օլիգարխներին վերածեց լեգիտիմ գործարարների ու սեփականատերերի, պայմանով, որ նրանք իրենց ունեցած մենաշնորհներն ու ստացած գերշահույթն օգտագործեն բացառապես իշխանության ֆինանսական հնարավորությունների ուժեղացմանը, ազգականների բարեկեցության ու քաղաքական դիրքերի բարելավմանը, իշխանական հիմնադրամների հաշիվների կայուն համալրմանն ու քաղաքական չեզոքությանը։

Անդեմ բնույթի հաջորդ վառ ապացույցը Հայաստանում հայոց լեզվի, հայոց պատմության և եկեղեցու պատմության առարկաների դեմ կազմակերպված արշավն է, իսկ Մխիթարյան միաբանությունում ազգային գաղափարախոսությանը հավատարմության երդումն ու դրա կարևորումը։

Եկեղեցին ծնկի բերելու սպառնալիքի, ազգային մշակույթը կործանման եզրին կանգնեցնելու, ընտանեկան արժեքների նսեմացնելու ու թերարժևորման ֆոնին ժամերով ազգայինի ու ավանդականի մասին ճամարտակելը։

Հնարավոր չէ չհիշատակել Ռուսաստանի նախագահին օդանավակայանում չդիմավորելու, նրան նախագահականի մուտքի մոտ մենակ թողնելու ֆոնին ազգային արժանապատվության վերականգնման մասին հպարտ կեցվածքով ներկայանալն ու Իտալիայի Լոմբարդիա նահանգի փոխնահանգապետի հետ հույժ կարևոր հանդիպում անցկացնելը։

Ներքին քաղաքական կյանքում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրային և ինտելեկտուալ ռեսուրսից օգտվելն ու նրան կեղծարար ու չարիք որակելը։

Վանեցյանի իրականացրած արդյունավետ գործունեության վրա քաղաքական դիվիդենտ հավաքելն ու հետո նրան ազգի թշնամի ներկայացնելը։

Վստահ եմ, այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց հետևությունը մեկն է. այս իշխանությունը «իզմը» շփոթել է բարոյականության հետ, և երբ ասում է որ իրենք «իզմեր» չունեն, մեզ հասկացնել են տալիս, որ իրենք բարոյականություն ու դեմք չունեն։ Իսկ սա նշանակում է, որ նրանց արտաբերած և ոչ մի խոսք, միտք, գաղափար չի կարող հիմք դառնալ որևէ կանխատեսման կամ դիրքավորման համար։

Նրանք այսօր տղամարդ են, վաղը կդառնան կին, այսօր գլոբալիստ են, վաղը կդառնան ազգայնական, երեկվա նեո-բոլշևիզմից վաղը կտրանսֆորմացվեն ուլտրա-լիբերալի։

Փոխակերպումը, այսինքն տրանսֆորմացիան, իրենց «իզմն է», բնույթը, էությունը։ Քամելեոնի պես գույնը ըստ իրավիճակի փոխելու հատկությունը նրանց թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ խաբելով և մոլորեցնելով իրենց հետևողներին։

Իշխանությունը փորձում է բոլորին բավարարել, որ ոչ ոք դժգոհ չմնա, թե Հայաստանում, թե դրանից դուրս։ Բայց չի հասկանում մեկ կարևոր և անբեկանելի ճշմարտություն. բոլորին բավարարել հնարավոր չէ, իսկ եթե կան քաղաքական «մանր շուստրիներ», որ կարծում են, թե իրենք օժտված են մարդկանց ֆռռացնելու բնատուր տաղանդով, ապա նրանց սպասվում է շատ խորը հիասթափություն և շատ ծանր ճակատագիր»։

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica