close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դասախոսական կազմի և նախարարի հանդիպման ժամանակ բախվեցին սպասելիքներն ու իրականությունը. ԵՊՀ ուսանողուհի

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 16:09
 Դասախոսական կազմի և նախարարի հանդիպման ժամանակ բախվեցին սպասելիքներն ու իրականությունը. ԵՊՀ ուսանողուհի

Ըստ օրինագծի՝ բուհը պետք է ընտրի՝ հայագիտական առարկաներ ուզո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ընտրությունը կայանալու է գիտխորհրդի միջոցով՝ որտեղ, ինչպես գիտենք, կան և՛ ուսանողներ, և՛ դասախոսներ. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, նշեց ԵՊՀ ուսանող Ամալյա Հարությունյանը՝ հավելելով. «Թող չհնչի այնպես, թե անվստահություն կա գիտխորհրդի հանդեպ, բայց ինչքանո՞վ ենք վստահ, որ գիտխորհրդում կայացված որոշումը և, ընդհանրապես, շատ որոշումներ արտահայտում են ուսանողների կամքը»: 

Նա նաև նշեց, որ նախարարության կողմից զիջման գնալու քայլեր չեն նկատվել, և օրեր առաջ դասախոսական կազմի հետ նախարարի հանդիպման ժամանակ բախվեցին սպասելիքներն ու իրականությունը, քանի որ գոնե հույս կար, որ ինչ-որ կառուցողական մթնոլորտում կընթանար հանդիպումը:  

«Բայց ամեն բան ձախողվեց, մթնոլորտը կառուցողական չեղավ: Ըստ էության՝ այդ հանդիպումն ուղղված էր լարվածությունը մեղմելուն, բայց ունեցանք այն, ինչ ունենք»,- եզրափակեց ԵՊՀ ուսանողը:

Հիշեցնենք՝ նոր նախագծի համաձայն՝ հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում պետք է դառնա կամընտրովի: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica