close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

300-ից ավելի նոր գործազուրկ և պետական գաղտնիքների արտահոսքի վտանգ. վարչապետի նոր ռեֆորմը

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 11:38
 300-ից ավելի նոր գործազուրկ և պետական գաղտնիքների արտահոսքի վտանգ. վարչապետի նոր ռեֆորմը

ՀՀ վարչապետի աշխատակազմից շրջաբերական է իջել բոլոր պետական և տարածքային կառավարման մարմիններին ներքին աուդիտի վարչությունների գործունեության դադարեցման վերաբերյալ, ինչի հետևանքով 300-ից ավելի աշխատող զրկվելու է աշխատանքից:

Պետական կառույցների ներքին աուդիտի ստորաբաժանումները  գործ ունեն այնպիսի տեղեկատվության հետ, որը նաև գաղտնիություն է պահանջում, քանի որ կան փաստաթղթեր, որոնք հրապարակման ենթակա չեն: Որպեսզի այդ ստորաբաժանումների աշխատակիցները, գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենան, ժամանակին նրանց տվյալները նախ ուղարկում էին ԱԱԾ, որտեղից էլ թույլտվության աստիճան էր տրվում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ: Իսկ այժմ, երբ պետական մարմինների ներքին աուդիտն այլևս աութսորս է արվելու, այսինքն՝ տրամադրվելու է մասնավոր կազմակերպություններին, արտաքին աուդիտի դեպքում գաղտնիության այդ թույլտվությունը չի տրվելու: Օրինակ՝ Հայկական ատոմակայանի դեպքում, որը Հայաստանի՝ տնտեսապես ամենահզոր օբյեկտն է և, բնականաբար, ունի որոշակի գաղտնիություն պարունակող փաստաթղթեր:

Այժմ  ներքին աուդիտի ստորաբաժանումները լուծարվում են, և այդ ծառայությունը գնումների մասին օրենքով՝ տենդերով, պատվիրակվում է մասնավոր կազմակերպության: Դրսի կազմակերպությունը պետք է ապահովի նաև մեր պետական գաղտնիությունը,  արդյունավետությունը, սակայն, հաշվի առնելով, որ գնումների մրցույթը հայտարարվում է ամեն տարի, և որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ ամեն տարի նույն կազմակերպությունն է շահելու մրցույթում, այլևս կասկածի տակ է դրվում պետական գաղտնիության ապահովումը, քանի որ ամեն տարի նոր կազմակերպության է վստահվելու ներքին աուդիտի ծառայությունը:  

Գնումներով համագործակցության առաջին նախապայմանը մասնավոր կազմակերպության կողմից պետական կառույցին տվյալ ծառայության մատուցման դիմաց առաջարկվող մատչելի գինն է: Մասնավոր կազմակերպությունը, բնականաբար, շահույթ հետապնդող է, և մրցույթում շահած՝ ներքին աուդիտի ծառայությունը իրականացվելու է ավելի քիչ աշխատողներով, ինչը ենթադրում է նաև  որակի հնարավոր խնդիր:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի՝ 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 68-րդ կետի՝ երբ նախարարությունում ներքին աուդիտն իրականացվում է մասնավոր կազմակերպության կողմից, մասնավոր կազմակերպությունը պետք է ապահովի իր՝ առնվազն մեկ աշխատակցի մշտական ներկայությունը նախարարությունում: Ընդ որում՝ այս դեպքում մասնավոր կազմակերպության կողմից նշանակված անձը պատասխանատու է նախատեսված բոլոր պահանջների կատարման համար: Մասնավոր կազմակերպության ընտրության և մատուցված ներքին աուդիտի ծառայության որակի համար վերջնական պատասխանատվություն կրում է նախարարը:

Վերոնշյալ հրամանի համաձայն՝  եթե նախարարությունն անցում է կատարում արտաքին  աուդիտի, նշանակում է, որ գնումների մրցույթը շահած մասնավոր կազմակերպության աշխատակիցը պետք է մշտապես գտնվի տվյալ նախարարությունում, այդ թվում՝ ՊՆ-ում կամ ԱԱԾ-ում ու դրանց ենթակա միավորներում: Մշտապես կողմնակի մարդու ներկայությունն արդյո՞ք ռիսկային չէ: Չմոռանանք, որ ամեն տարի կազմակերպվելու է ներքին աուդիտի ծառայության նոր գնում, և շահող կազմակերպությունները ամեն տարի տարբեր են լինելու: Արդյո՞ք գաղտնիությունը կապահովվի:

Հավելենք, որ ներքին աուդիտն աութսորս անելու գործընթացն արդեն մեկնարկել է:

Մեր կառավարությունը ներքին աուդիտի մոդելը ներդրել է գրանտային ծրագրի շնորհիվ, և պետական կառույցների աշխատակիցները վերապատրաստվել են նաև արտասահմանում: Այն կառավարման նոր մոդելի՝ «Կոսո» մոդելի մի մասնիկն է, որը վերցված է արևմտյան երկրների օրինակից:

ԵԱՏՄ երկրներից ներքին աուդիտի աութսորս կազմակերպում է միայն Ղազախստանը:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica