close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 13:10
 ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ, իհարկե, անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու համար բարենպաստ մթնոլորտի պահպանմանը: Ես այն կարծիքին եմ, որ պետք է ավելի զուսպ լինել, որպեսզի գտնենք փոխզիջումային լուծում և առաջ շարժվենք»,- նշել է Մատվիենկոն:

Նա ղարաբաղյան հակամարտությունն անվանել է «հետխորհրդային տարածքում ցավոտ հարց»՝ միևնույն ժամանակ նշելով, որ Ռուսաստանը մտադիր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի շարունակի արդյունավետորեն հանդես գալ որպես միջնորդ:

ՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
13 Հուլիսի 2020, 14:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica