close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Ալրաղացի Լյով մականունով հայտնի Լևոն Սարգսյանը

Իրավունք

22 Նոյեմբերի 2019, 12:27
 Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Ալրաղացի Լյով մականունով հայտնի Լևոն Սարգսյանը
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:
 
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:
 
Հավելենք, որ Լևոն Սարգսյանն ԱԺ նախկին պատգամավոր է՝ 1999-2007 թվականներին: Նա հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica