close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ սենատոր Դեյվիդ Փերդյուն նույնպես արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

Աշխարհ

22 Նոյեմբերի 2019, 11:36
 ԱՄՆ սենատոր Դեյվիդ Փերդյուն նույնպես արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Սենատ ներկայացված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես վետո էր դրել քվեարկության վրա:  Փերդյուն պատճառաբանել է, թե դեռևս ժամանակը չէ այն քննարկելու համար:

Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր Լինդսի Գրեհեմի և թուրքական լոբբինգի միջև կապի մասին:

Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 27-ին ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ եթե սենատոր Դեյվիդ Փերդյուն իր մեջ չի կարողանում այդքան քաջություն գտնել՝ մերժելու Էրդողանի վետոն ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, ապա նա պետք է պարզապես դեմ քվեարկի թիվ 150 բանաձևին: «Եթե սենատոր Փերդյուն և նրա մի շարք գործընկերներ ցանկանում են դեմ քվեարկել թիվ 150 բանաձևին, ապա նրանք պետք է չխանգարեն Սենատի իրենց գործընկերների ճնշող մեծամասնությանը՝ քվեարկել այս երկկուսակցական բանաձևի օգտին»,-  նշել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու  Թեդ Քրուզը իրենց աջակցությունն էին հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica