close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կակոկրատիա`վատագույնների իշխանությունը և դրա դեմ պայքարի մեթոդները` ըստ Հերման Օբերտի

Քաղաքական

22 Նոյեմբերի 2019, 11:50
 Կակոկրատիա`վատագույնների իշխանությունը և դրա դեմ պայքարի մեթոդները` ըստ Հերման Օբերտի

«Կակոկրատիա» տերմինը հունարեն «կակոս» բառից է, նշանակում է՝ «վատ»: Այսինքն՝  «կակոկրատիա»-ն «վատերի իշխանությունն է» կամ «վատի իշխանությունը»:

Կակոկրատիայի առաջացման հիմնական գաղափարը բացատրելու համար Օբերտը դիտարկում է հետևյալ օրինակը: Ենթադրենք՝ թափուր տեղ է բացվել որոշակի պետական կամ մունիցիպալ պաշտոն զբաղեցնելու համար: Այս պաշտոնին դիմող անձը պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ, որոշակի տաղանդներ, աշխատանքային փորձ և այլն: Ենթադրենք, որ այս թափուր աշխատատեղի համար երկու դիմորդ կա, և վերը նշված բոլոր առումներով (գիտելիք, տաղանդ, փորձ) նրանք լիովին համարժեք են: Դիմումատուների միակ տարբերությունն այն է, որ նրանցից մեկը ծայրաստիճան ուղղամիտ է և ազնիվ, մյուսը`լիարժեք սրիկա: Դժվար չէ կռահել, թե ով կզբաղեցնի թափուր տեղը:

Ամենայն հավանականությամբ, ազատ հաստիքը կզբաղեցնի սրիկան, քանի որ թափուր պաշտոնի համար պայքարում նա բավականին հանգիստ կերպով կօգտագործի ապօրինի հնարքներ՝ ստել, զրպարտել, խոստանալ անհնարինը, այսինքն՝ անել այն, ինչ պարկեշտ մարդը երբեք իրեն թույլ չի տա: Այսպիսով՝ սրիկաների հնարավորությունները միշտ ավելի մեծ են, և այսպիսի զտման արդյունքում տեղի է ունենում  իշխանական կառույցների կանոնավոր հագեցվածություն սրիկաներով:

Рис.2.  

Հետևաբար, որևէ սոցիալական շերտի որոշակի միջին բարոյական մակարդակն ինչքան ցածր է, այնքան ավելի մեծ իշխանություն ունի այն: Եթե այլ կերպ լիներ, Երկիրը դրախտ կլիներ արդեն 5000 տարի: Հին Հռոմի անկումը կապված է, մասնավորապես, այն փաստի հետ, որ Հռոմեական կայսրության հսկայական տարածքը ծնել էր կակոկրատիայի անսահմանափակ իշխանություն: Հռոմեական կայսրության չափն այստեղ պատահականորեն չի նշվում:

Փոքր համայնքում, օրինակ՝ հիսուն հոգուց կազմված որոշակի ցեղում, գործնականում ահնար է, որ ցեղի առաջնորդ դառնա ամենահետին սրիկան,  նրա սրիկայությունը գոնե չպետք է ուղղված լինի ցեղի անդամների դեմ: Սա լիովին բնական է, քանի որ փոքր ցեղում բոլորը մանկուց  միմյանց հիանալի գիտեն, և խաբեությունն այստեղ անիմաստ է:

Рис.3.

Բոլորվին այլ բան է ժամանակակից պետությունը: Քաղաքացիների մեծ մասը քաջատեղյակ է միայն այն մարդկանցից, որոնց հետ ամեն օր շփվում է, մինչդեռ քաղաքական գործիչների մասին գիտեն այն, ինչ իրենց պատմվում է: Այստեղ բացառվում է մարդկանց բնազդային իմացությունը, որն ամեն ինչ որոշում է փոքր ցեղում ու ճիշտ է որոշում, արդեն ամբողջովին բացառված է: Ժամանակակից հասարակության մեջ քաղաքական գործիչը չի գործում որպես անձ, այլ՝ որպես գաղափարի կրող, և մարդիկ, որոնք քվեարկում են նրա օգտին, պաշտպանում են գաղափարը, որը նա քարոզում է, բայց նրանք ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է նա իրականում մտածում, և ինչպիսին կլինեն նրա գործողությունները ընտրություններից հետո: Եթե պետությունը բավականաչափ մեծ է, ապա կակոկրատներն իրենց շատ լավ են զգում՝ անկախ նրանից՝ պետությունը կապիտալիստական է, սոցիալ-դեմոկրատական, թե՝ տոտալիտար: Կակոկրատիայի ուժն աճում է նաև մեր այսօրվա հարաբերությունների բարդության և անտեսանելիության հետևանքով:

Իսկ կա՞, արդյոք, կակոկրատիայի դեմն առնելու ձև: Առաջինը մտքիդ են գալիս կրոնները և նրանց ուսմունքները մեղքերի անդրշիրիմյան հատուցման մասին: Սակայն հույսերն այստեղ անհիմն են, քանի որ կրոնները չեն ապացուցում իրենց դոգմաները, հետևաբար՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են անտեսել կրոնական ուսմունքները:  Ավելի հաջող կերպով կակոկրատիայի ծաղկման դեմ պայքարում է Շվեյցարիայում գործող՝ պետության կազմակերպման կանտոնային համակարգը: Այստեղ դա կապված է հզոր կենտրոնական իշխանության բացակայության և կանտոնների փոքր չափի հետ: Հետևաբար, Շվեյցարիայում որոշ չափով կարող է ի հայտ գալ մարդկանց մասին՝ այնքան անհրաժեշտ ինտուիտիվ գիտելիքը (որը լիարժեք դրսևորվում է նույնիսկ ավելի փոքր կազմակերպություններում):

Կակոկրատիայի դեմ պայքարի համեմատաբար հաջող միջոց է կառավարման ազնվականական ձևը: Դրա էությունն այն է, որ երկրի ղեկավար կարող են դառնալ միայն այն քաղաքացիները, որոնք պատկանում են ազնվականության փոքր խմբին (օրինակ ՝ բարձրագույն ազնվականներին): Քանի որ մարդկանց խումբը, որից պետք է ընտրվեն առաջնորդները, փոքր է, և քանի որ այդ մարդկանց (պարտադիր չէ՝ քվեարկությամբ) նույնպես ընտրում են ազնվականներ, ապա այստեղ կրկին գործում է միմյանց լավ ճանաչող մարդկանցից ընտրելու սխեման: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա հույսն այն է, որ ազնվականն իր համար կստեղծի բարենպաստ կենսապայմաններ, քանի որ ժողովուրդը նրան կերակրողն է: Սակայն կառավարման ազնվականական ձևի թերությունները այնքան հայտնի են, որ այն վերածնելու մասին խոսելն անիմաստ է:

Рис.4.

Վերջապես, կարելի է կարծել, որ կակոկրատիայի դեմ պետք է պայքարել համապատասխան օրենքներով: Այս միամիտ ենթադրությանը դեմ են խոսում տարբեր ժողովուրդների ասացվածքներ: Այստեղ հիշատակենք միայն նորվեգականը՝  «Ուռկանը միայն մեծ ձուկն է պահում, օրենքների ցանցը՝ միայն մանրը»:

Հերման Օբերտ

Գերմանացի գիտնական, ինժեներ և ժամանակակից հրթիռային տեխնիկայի հիմնադիրներից

 

Աղբյուրը՝ VIKENT.RU պորտալ 

Թարգմանությունը՝ Yerkir.am

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica