close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կգնա՞ այդ քայլին․ Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Նոյեմբերի 2019, 09:46
 Կգնա՞ այդ քայլին․ Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռուստահարցազրույցի անոնսը կտրուկ արագացրեց պրոցեսները։ Եթե նախկինում հատուկենտ իշխանականներ էին պահանջում նրա հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից, ապա երեկ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը հրավիրվեց հենց այդ հարցով։

Վանեցյանը պայման էր դրել՝ հրաժարական տալիս ենք բոլորս։ Մի քանի ժամ տեւած նիստից հետո նա հայտարարեց, որ դիմում է գրել, իսկ գործկոմը հրաժարական կտա դեկտեմբերի 23-ին՝ ակումբների ժողովի ժամանակ, երբ կընտրվի նոր գործկոմ։

«Ես իմ ընտրության օրը լրագրողների ներկայությամբ հայտարարել եմ, որ երկար ժամանակով չեմ եկել ֆեդերացիա, 1 տարին լրացել է, եւ ես  կարծում եմ, որ մենք, ես՝ որպես նախագահ, գործկոմի անդամները կատարել են իրենց առաքելությունը, եւ այսօր մենք ունեցել ենք կոնսենսուսային որոշում եւ հայտարարել ենք մեր հրաժարականների մասին»։ Այսուհետ, փաստորեն, Արթուր Վանեցյանին ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica