close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես»

Մամուլի տեսություն

22 Նոյեմբերի 2019, 09:45
 Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն վստահեցնում է, թե «Վերնատան» ձեւաչափին չի միանալու, բայց Գագիկ Ծառուկյանը Ծառուկյան չէր լինի, եթե այս անգամ էլ սեփական քաղաքական հետագծին հավատարիմ չմնար։

Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն հրավերը չի ընդունել ու չի գնացել «Վերնատան» հավաքին, բայց այս հավաքի «կորիզին» իր խողովակներով վստահեցրել է, որ նրանց մտահոգությունները կիսում են ու նրանց հետ են։ Սակայն սա չի խանգարել Գագիկ Ծառուկյանին, որ միաժամանակ այլ ուղղությամբ էլ հավաստումներ շռայլի։

Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներից հետո էլ Ծառուկյանը շտապել է այս ուղղությամբ էլ հարցերը կարգավորել։ Սեփականատիրոջ վերածված ԲՀԿ առաջնորդը Նիկոլ Փաշինյանին էլ այլ խողովակներով հավաստիացրել է, որ նրա կողքին է եւ աջակցում է «հեղափոխական գաղափարներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica