close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա

Հասարակություն

21 Նոյեմբերի 2019, 21:25
 Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին, գրում է ermenihaber-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Թուրքիայում Տրանսանատոլիական գազատարի` «TANAP»-ի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական արարողությանը:

«TANAP»-ը  մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է: Նոյեմբերի 30-ին ծրագրում ենք պաշտոնական արարողություն կազմակերպել: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը»,-ասել է Ֆաթիհ Դյոնմեզը:

Նշվում է, որ գազատարի տարողունակությունը առնվազն լինելու է 16 մլրդ մ3, որից 10 մլրդ ուղղվելու է  Եվրոպա, իսկ 6 մլրդ` Թուրքիայի արևմտյան շրջաններ:

Հետագայում սպասվում է, որ այդ գազատարի տարողուանկությունը կլինի 24մ3, իսկ ավելի ուշ  կհասնի 31մ3-ի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica