close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դոլմամա»-ի հրդեհից մարդ չի տուժել. ՓԾ գնդապետ

Հասարակություն

21 Նոյեմբերի 2019, 17:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դոլմամա»-ի հրդեհից մարդ չի տուժել. ՓԾ գնդապետ

Հրդեհի առաջացման պատճառներն այս պահին չենք կարող ասել, բայց հրդեհը մեկուսացված է, և կատարվում են մարման աշխատանքներ՝ Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, ՓԾ գնդապետ Արթուր Ոսկանյանը:

Ըստ նրա՝ հրդեհի լիակատար մարումից հետո, հետաքննական մարմինները կպարզեն պատճառը:

Հարցին՝ արդյո՞ք հրդեհից որևէ մեկը տուժել է, Ոսկանյանը պատասխանեց. «Իմ տեղեկությամբ՝ որևէ մեկին վնաս չի պատճառվել, հիմնականում շինության տանիքային մասն է այրվել, մոտավորապես՝ 450 քմ տարածք»:

ՓԾ գնդապետը փաստեց, որ մարման աշխատանքները կավարտվեն մոտ 40 րոպեից:

«Դոլմամա» ռեստորանի մոտ էր նաև երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հրդեհի մասին համացանցից է տեղեկացել և եկել է իր մանկության վայրը՝ Երևանի իր սիրած հատվածը:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հրդեհի տարածքի բնակիչները պնդում են, որ այն միտումնավոր է կատարվել ՝ պատմական հուշարձանները ոչնչացնելու նպատակով: Հրդեհի բռնկման մանրամասների մասին հայտարարություն էր տարածել  ԱԻՆ-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica