Համաշխարհային ոսկու քանակը հայտնի է
Խճանկար

Այն դեպքում, երբ վերահալվի ամբողջ ոսկին, որը երբևԷ արդյունահանվել է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ. ըստ Yerkir.am-ի՝ նման հաշվարկներ է ներկայացրել Ոսկու համաշխարհային խորհուրդն իր նոր հրապարակման մեջ:
Խորհրդի տվյալների համաձայն՝ 2017 թվականի վերջին աշխարհում արդյունահանված ոսկու ընդհանուր զանգվածը կազմել Է 190 հազար 40 տոննա: Կազմակերպությունում մանրամասնում են՝ այդ ծավալը ներառում է պատմական ոսկե հնությունները:
Տարեկան արդյունահանումը լրացուցիչ բերում է 2.5-3 հազար տոննա:
Խորհրդի վերլուծաբանների վստահեցմամբ՝ մարդկության ամբողջ պատմության մեջ արդյունահանված ոսկու ամբողջ ծավալի երկու երրորդը ստացվել է 1950 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում: Ոսկու «վերգետնյա» պաշարների գրեթե կեսը (47.7%) բաժին է ընկնում ոսկերչական զարդերին: Մնացյալ ստորգետնյա պաշարները, մասնագետների պնդմամբ, կազմում Է 54 հազար տոննա:
Վերջին տարիներին ոսկու արդյունահանումն աճ է գրանցել, սակայն փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 8-10 տարում աճը կդանդաղի: