close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈւՂԻՂ/ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի կենտրոնում հրդեհը մարելու համար մեկնել է 8 մարտական հաշվարկ. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

Հասարակություն

21 Նոյեմբերի 2019, 15:01
 ՈւՂԻՂ/ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանի կենտրոնում հրդեհը մարելու համար մեկնել է 8 մարտական հաշվարկ. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երեւանի կենտրոնում այս պահին խոշոր հրդեհի վերաբերյալ: Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica