close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրահավաքի ելած ընդդիմության ներկայացուցիչները անպատասխանատու քաղաքական գործիչներ են. Գախարիա

Տարածաշրջան

21 Նոյեմբերի 2019, 14:55
 Հանրահավաքի ելած ընդդիմության ներկայացուցիչները անպատասխանատու քաղաքական գործիչներ են. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Թբիլիսիում բողոքի ալիքը կանգ չի առնում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու՝ սահմանադրական լրացումների ընդունումը: Ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև: Խնդիրն այնքան է բարդացել, որ  նոյեմբերի 19-ին խորհրդարանի մուտքերն արգելափակող ցուցարարներին ստիպված են եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով:

«Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարևոր ցուցանիշը, այն է՝ տնտեսական զարգացումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը: Մենք՝ որպես պատասխանատու ուժ և Վրաստանի կառավարություն, պարտավոր ենք որոշակի քայլեր անել, որպեսզի համարժեք պատասխան տրվի նման մարտահրավերներին»,- պարզաբանել Է Գախարիան:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական ընտրակարգով:

Չնայած պետական հիմնարկություններն ու խորհրդարանը չարգելափակելու՝ ոստիկանության և «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին՝ բողոքող ընդդիմությունը և երիտասարդական շարժումները մտադիր չեն կանգ առնել: Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետ իրականացնել խորհրդարանի մուտքերի մոտ, որպեսզի առավելագույնս անհարմարություններ պատճառեն պատգամավորներին:

Հավելենք, որ հաջորդ շաբաթ պետք Է տեղի ունենան լիագումար նիստեր:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica