close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհական ծրագիրը և դպրոցական ծրագիրը տարբեր բաներ են. ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն

Քաղաքական

21 Նոյեմբերի 2019, 14:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուհական ծրագիրը և դպրոցական ծրագիրը տարբեր բաներ են. ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն

Հայոց լեզուն և հայոց պատմությունը պետք է պետականորեն պարտադրված դասավանդեն բուհերում՝ անկախ նրանից՝ դպրոցներում անցել են, թե՝ ոչ. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը՝ մեկնաբանելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորումները։

Նա ընդգծեց, որ դպրոցական ծրագիրը բուհականին չի փոխարինում, քանի որ այդ առարկաների բուհական մատուցումը տարբերվում է դպրոցական ծրագրից իր առանձնահատկություններով՝ նախատեսված է արդեն միանգամայն գիտակից, բանիմաց ուսանողության համար. «Տարբեր բաներ են՝ դպրոցական ծրագիրը և բուհական ծրագիրը»:

«Հայոց լեզուն և հայոց պատմությունը պետք է անպայմանորեն դասավանդվեն մեր բուհերի ոչ միայն հումանիտար ֆակուլտետներում, այլև բոլոր ֆակուլտետներում: Անհրաժշտություն կա, որ յուրաքանչյուր մասնագետ՝ անկախ նրանից՝ ֆիզիկոս կդառնա, քիմիկոս կամ այլ մասնագետ, տիրապետի մայրենի լեզվին և իմանա սեփական պատմությունը՝ հիմնական իրադարձությունները, տարեթվերը, դեպքերը պետք է իմանա»,- ասաց Արարատ Աղասյանը:

Հատկապես հայոց լեզվի դասավանդումը Արարատ Աղասյանը կարևորեց այն առումով, որ ժամանակակից՝ արագ փոփոխվող աշխարհում յուրաքանչյուր գիտություն արագ զարգանում է, և նոր եզրույթների, նոր բառերի խնդիր է առաջանում: «Այդ եզրույթները պետք է ստեղծեն ոչ միայն լեզվաբանները, այլև իրենց մասնագիտական գիտելիքներով մասնակցեն ֆիզիկոսները, քիմիկոսները»,- նշեց նա:

Հայ գրականությունը բուհերում դասավանդելու մասին Արարատ Աղասյանն ասաց, որ, իր կարծիքով, բոլոր ֆակուլտետներում չպետք է պարտադիր հայ գրականություն դասավանդվի, քանի որ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոչ հայ արվեստ կամ հայ մշակույթ. «Չէ՞ որ մեր մտավորականները նաև արվեստի և մշակույթի մասին պետք է գաղափար ունենան: Սա թող կամընտրական լինի՝ մեկը կցանկանա հայ գրականություն, մեկ ուրիշը, ասենք, հայ արվեստ ուսումնասիրել»:

Հայ եկեղեցու պատմությանն անդրադառնալով՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենն ասաց, որ այդ առարկան դպրոցներում կարելի է և Հայ ժողովրդի պատմության հետ անցնել, բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, բնականաբար, առանձնահատուկ տեղ պետք է հատկացնել և մեր ազգային եկեղեցու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել։

«Կրոնները՝ աշխարհի մասշտաբով, այո՛, հավասարազոր են. մենք համաշխարհային կրոններ գիտենք և տեղային կրոններ, բայց խոսքը Հայաստանի՛ մասին է, մեր եկեղեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, և, իհարկե, մեր եկեղեցին Հայաստանում պետք է առանձնահատուկ պետական ուշադրության և հարգանքի արժանանա.դրանում ոչ մի խոսք»,- ասաց Արարատ Աղասյանը:

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica