close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+6°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակում մանղալի վրա խորոված անել կարելի է, իսկ վառարան վառել՝ ոչ. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Հասարակություն

21 Նոյեմբերի 2019, 14:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակում մանղալի վրա խորոված անել կարելի է, իսկ վառարան վառել՝ ոչ. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Փորձում էինք գիշերը տաքանալ վառարանով, սակայն ոստիկաններն առգրավեցին մեր՝ փայտի վառարանը՝ պատճառաբանելով, թե չի կարելի. Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Ստելլա Հունանյանը

«Փաստացի, կարելի է Հանրապետության հրապարակում մանղալի վրա խորոված անել: Երբ ոստիկաններին այդ օրինակը բերեցինք, ասացին, որ ավելի հետևողական կլինեն, և օրենքները կկիրառեն ոչ միայն մեր նկատմամբ, այլև բոլորի»,- նշեց նա:

Թեև երիտասարդները գիշերը վառարանով չեն տաքացել, այնուամենայնիվ, Ստելան փաստեց՝  տաքանալու համար իրենց ստեղծած մթնոլորտն էլ բավարար է եղել:

ՀՅԴ ՀԵՄ անդամը նշեց, որ իրենց պահանջը նույնն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Մեր պահանջը մինչև վերջ տանելու ենք առաջ, մինչև մեր բերած արգումենտները ստանան իրենց լուծումները: Ակնկալում ենք դադարեցնել ապազգային քաղաքականությունը, իսկ լուծումներ ստանալուց հետո շարունակելու ենք հետևողական լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ և դասադուլներ են տեղի ունենում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները նշում են, որ ԿԳՄՍ նախարարը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

 

Մանրամասը՝ տեսանյութում

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica