close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատացել են նրանք, ովքեր աջ ու ձախ փորձում են «դասեր» տալ հայկական հասարակությանը` մեղադրելով վերջինիս «վայրենի և հետադեմ» հայացքների մեջ. ԲՀԿ պատգամավոր

Բլոգեր

21 Նոյեմբերի 2019, 13:10
 Շատացել են նրանք, ովքեր աջ ու ձախ փորձում են «դասեր» տալ հայկական հասարակությանը` մեղադրելով վերջինիս «վայրենի և հետադեմ» հայացքների մեջ. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեսյբուքյան էջում գրում է.

«Վերջին ժամանակներս ինչ որ շատացել են նրանք, ովքեր աջ ու ձախ փորձում են «դասեր» տալ հայկական հասարակությանը` մեղադրելով վերջինիս «վայրենի և հետադեմ» հայացքների մեջ։

Միանգամից ասեմ, որ «նյու-հայերի» կողմից մեղադրական ճառերը հիմնականում սկսում են ստանդարտ և մանիպուլյատիվ մի քանի թեզերից։
Օրինակ.

1. Եթե դուք դեմ եք սեռահոգեկան խնդիրներով տառապող մարդկանց դիտարկել որպես «էլիտար» և միաժամանակ «հալածյալ» խումբ, ապա դուք միանգամից մեղադրվում եք որպես հոմոֆոբիայի և բռնության կողմնակից։ Մի փորձեք հասկանալ «Նյու-հայերը» տրամաբանությունը այս հարցում...տրամաբանություն չկա, պարզապես իրենց դա ասել են հեռավոր դրսերից «իմաստուն մարդիկ»։

2. Եթե դուք ընդիմանում եք ապազգային պարտվողական գաղափարախոսությանը, որը հռչակում է , որ օրինակ «թուրք և ադրբեջանցի ժողովուրդը հայերի պես ցանկանում են խաղաղաղություն և պետք է ամեն գնով հաշտվել», ապա դուք միանգամից դասվում եք ցածր ինտելեկտով ծայրահեղ «նացիոնալիստների» դասին։

3. Եթե դուք համարում եք, որ Հայկական Եկեղեցին և Քրիստոնեությունը հայ ժողովրդի համար հանդիսանում են առանցքային ինստիտուտներ ազգը պահպանելու համար, ապա դուք պարզապես խավարամիտ եք։

4. Եթե դուք համարում եք, որ հայկական ոգին և ավանդույթները հանդիսանում են առանցքային գործոն հայ ժողովրդի ազգային արժեքները պահպանելու համար, ապա իմացեք որ դուք խայտառակ հետադեմ մարդ եք։

5. Եթե դուք դեմ եք, որ տարատեսակ արտասահմանից հովանավորվող ՀԿ- ներ կամ մտահոգված նախկին «ակծիվիստներ», ներխուժեն ձեր ընտանիքի մեջ և դեմ եք, որ դրանք ձեզ սովորեցնեն թե ինչպես պետք է իրար հետ շփվեն ամուսինները կամ ինչպես պետք է դաստիարակվեն ձեր երեխաները, ապա դուք «հետամնաց վայրենի եք»։

Ես կարող եմ երկար շարունակել, սակայն չեմ անի դա, որպեսզի անիմաստ չնյարդայնացնեմ ձեզ։

Դրա հետ մեկտեղ, ես, լինելով հասարակ հայ մարդ , ում համար ամենակարևորը հանդիսանում են Ազգ, Ընտանիք, Եկեղեցի և Պետություն գաղափարները, պաշտոնապես հայտարարում եմ, որ չե՛մ վախենում խավարամիտ հետամնացի և անգրագետ ազգայնականի պիտակից ու մինչև վերջ կռիվ եմ տալու, որպեսզի հանկարծ ուլտրալիբերտարիանական գաղափարները չկոտրեն հայկական հասարակության ողնաշարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica