close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնդի, Եկմալյան եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչների ակցիան՝ կառավարության շենքի առջև

Հասարակություն

21 Նոյեմբերի 2019, 15:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնդի, Եկմալյան եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչների ակցիան՝ կառավարության շենքի առջև

«Ի՞նչ է, ուզում են Կոնդի 6000 բնակիչն իջնի այստեղ, ու այդ մարդկանց ասեն՝ սկսեք աշխատել: Մեզ պարոն Ղազարյանը (խմբ. կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ) ասում է, որ ձեռները կապված են: Մենք եկել ենք, որ թևերն արձակենք, բմբուլներն էլ քամու տանք: Մենք հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, ու այդ հաղորդումներն ավելի շուտ են հասնում հանցագործներին, քան վերևներին»,- ըստ Yerkir.am-ի, այսօր կառավարության շենքի առջև ցույցի ժամանակ նշեց Կոնդի բնակիչներից մեկը:

Այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կոնդի, Ֆիրդուս և Եկմալյան փողոցների բնակիչները: Կոնդի բնակիչները երկար տարիներ բողոքում են, որ իրենց տները սխալ են չափագրել, և նոր վկայականներ են պահանջում: Նրանք մտավախություն ունեն, որ թաղամասի տարածքում  կառուցապատում իրակացնողները տեղափոխման ժամանակ հաշվի չեն առնի իրենց տների բակային հատվածները և կհատկացնեն ավելի փոքր բնակարաններ, քանզի փաստաթղթերում մակերեսի չափերը սխալ են գրված:

Ակցիայի մասնակիցները դժգոհեցին Ալեքսանդր Ղազարյանից, թե նա չի արձագանքում բնակիչների կողմից ուղարկված նամակներին, և պահանջեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ հանդիպում:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Ղազարյանը և հայտարարեց, որ չկա այդպիսի նամակ, որ պատասխան չստանա, այլ բան է, որ այն չի բավարարում մարդկանց:

Այնուհետև բնակիչների հետ հանդիպման եկավ Էդուարդ Աղաջանյանի օգնական Հայկ Ավագյանը, որին բնակիչները հանձնեցին իրենց գործի վերաբերյալ փաստաթղթերը՝ հույսով, որ դրանց ընթացք կտրվեն: Ավագյանը նշեց, որ հանձնաժողով է ստեղծվել Կոնդի չափագրման, քարտեզագրման և գեոդեզիական աշխատանքների համար, նաև խոստացավ երկուշաբթի ավելի կոնկրետ պատասխան տալ նրանց հարցերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica