close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոցիալ-տնտեսական քաղաքականությունն այս իշխանությունների կողմից դատապարտված է ձախողման. տնտեսագետ

Քաղաքական

21 Նոյեմբերի 2019, 12:12
 Սոցիալ-տնտեսական քաղաքականությունն այս իշխանությունների կողմից դատապարտված է ձախողման. տնտեսագետ

Լավը պետք է ասել, որ լավ է. նվազագույն աշխատավարձի բարձրացումը ճիշտ քայլ է, գոնե մեկ անգամ նվազագույն աշխատավարձը հավասարվել է նվազագույն կենսապահովման զամբյուղին, բայց սա կիսատ լուծում է, որովհետև մենք պետք է ունենանք ոչ միայն նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով աշխատավարձ, այլ այդ զամբյուղի չափով չհարկվող աշխատավարձ՝ Yerkir.am-ի հետ զրույցում  նշեց տնտեսագետ, ՀՅԴ Գերագույն մարմնին կից ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ի կողմից ընդունված այն օրինագծին, որով 2020 թ.-ին նվազագույն աշխատավարձի չափը 55000 դրամից դառնում է 68000 դրամ:

Նրա խոսքով՝ մարդու համախառն եկամուտներից պետք է հանեն այդ 68000 դրամը, տարբերությունը հարկեն: Թե ինչքանո՞վ այս քայլը սոցիալական խնդիր կլուծի՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ դժվար է ասել, քանի որ մենք ունենք եկամտային հարկի համահարթեցման հետևանքով անուղղակի հարկերի բարձրացման հարկային փոփոխություններ: «Սա ծանրանալու է քաղաքացիների վրա, այդ պատճառով այս ամենը պետք է մեկ փաթեթով լուծվեր: Այնուամենայնիվ, ես կողմ եմ, որ առաջին փուլում ունենանք նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով նվազագույն աշխատավարձ»,- նշեց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ 2020 թ. նախատեսվում է առաջին սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերի ավելացում, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Դա ԵԱՏՄ-ի պահանջն է, օրենսդրությամբ կարգավորվող խնդիր է: Այստեղ հարցն ուրիշ կողմում է՝ մենք՝ որպես պետություն, պետությունը՝ որպես պոզիտիվ պարտավորություն կրող, ինչպե՞ս է վերաբերվում, որ և՛ բարձր, և՛ ցածր եկամուտ ունեցողներից մենք գանձում ենք նույն՝ 23 տոկոսը: Համահարթեցման հետևանքով բարձրանալու են նաև տեղական արտադրության ակցիզային հարկերը»:

ՀՅԴ Գերագույն մարմնին կից ֆինանսների հանձնախմբի նախագահն օրինակ բերեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ՀՀ վարչապետ չէր, և երբ օղու ակցիզային հարկը 630 դրամից պետք է դառնար 725 դրամ, բողոքում էր՝ ասելով. «Պետությունով ընկել ենք մի շիշ արաղի հետևից...»:

«Օղու 725 դրամ ակցիզային հարկը հաջորդ տարի նույն դինամիկայով պետք է դառնար 960 դրամ, բայց հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց 835 դրամից այն դարձնել 1560 դրամ»,- հավելեց Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ արդեն թռիչքաձև հարկերի քաղաքականության մասին է խոսքը,  իսկ քանի որ ակցիզային հարկը նաև ավելացված արժեքի հարկի բազա է, հետևաբար՝ անուղղակի ձևով ավելանում է նաև ավելացված արժեքի հարկի չափը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ եթե սրան գումարենք ծխախոտի գինը, հաջորդ տարի գումարենք բենզինի, դիզվառելիքի, գարեջրի և այլ թանկացած ապրանքների գները, ապա տարին 3 տոկոս գործակցով հարկային դրույքաչափերի բարձրացումը լավ տեղ չի տանի:

«Այս կոնցեպտի մեջ, որ մի դրվագ էլ մտցնենք, օրինակ՝ 2020 թ. պետական բյուջեով կանխատեսվող 4.9 տոկոս տնտեսական աճը, և ավելացնենք կանխատեսվող 4.5 տոկոս գնաճը, կարծես թե էլ տակը բան չի մնա: Մենք էլի կունենանք աղքատ պապիկ, սոցիալական անապահովության ու գործազրկության բարձր շեմ»,- նշեց նա:

Թեև նվազագույն աշխատավարձի բարձրացումն Արմեն Գրիգորյանը դրական է համարում, բայց վստահ է, որ այս իշխանությունների ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը դատապարտված է ձախողման:

«Նվազագույն աշխատավարձը բարձրացել է, բայց ոչ՝ բազային աշխատավարձը, այսինքն՝ պետական աշխատողների աշխատավարձի վրա ազդեցություն չի ունենա, բազային աշխատավարձն էլ պետք է փոխվեր»,- խոսքը եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

 

Նարա Մարտիրոսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica