close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զելենսկին ասել է՝ նավերի վերադարձի դիմաց ՌԴ-ին ոչինչ չի խոստացել

Աշխարհ

21 Նոյեմբերի 2019, 11:39
 Զելենսկին ասել է՝ նավերի վերադարձի դիմաց ՌԴ-ին ոչինչ չի խոստացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կերչի նեղուցում Ռուսաստանի կալանած նավերի և նավաստիների վերադարձի դիմաց ոչինչ չի խոստացել Ռուսաստանին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է korrespondent.net-ը:

«Ես մեր նավաստիների ու նավերի վերադարձի մասին պայմանավորվել եմ առանց որևէ նախապայմանի՝ հեռախոսով: Ես ոչ մի տեղ ոչինչ չեմ ստորագրել ու ոչինչ չեմ խոստացել: Մենք վստահ ենք, որ այս իրավիճակում ճիշտ ենք, այդ իսկ պատճառով մեր նավաստիները պետք է վերադառնային: Ես երախտապարտ եմ բոլորին, որոնք արեցին սա: Ոչ մի նախապայման չկա»,- պարզաբանել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018-ի նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Երեք ուկրաինական նավ ուղղություն էր վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: 

Գործողությունների հետևանքով ռուսական կողմը բեռնանավերով փակել էր նեղուցը: Միևնույն ժամանակ, ռուսական սահմանապահ նավը վնասել էր ուկրաինական քարշակը, որը հետևում էր նավերի խմբին: Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության էր ուղարկել Կերչի նեղուցի շրջան: 

Պաշտոնական Կիևը Մոսկվային մեղադրել էր բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու ու հրահրելու մեջ: Կիևը նաև հաղորդել էր Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել էին զենքի կիրառմամբ, ինչի  հետևանքով վիրավորվել էր 3 ուկրաինացի զինծառայող:

Նշենք, որ Ռուսաստանը նոյեմբերի 18-ին Ուկրաինային է վերադարձրել կալանած նավերը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica