close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

Հասարակություն

21 Նոյեմբերի 2019, 10:42
 Այսօր ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

Յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսի երրորդ հինգշաբթի օրը ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն`աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: 

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաք Երևանում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխախոտ օգտագործել 16-17 տարեկանում:

Նշենք, որ ծխող տղամարդկանց վաղաժամ մահացության ռիսկը 2-3 անգամ բարձր է՝ չծխողների համեմատ, իսկ կանանցը՝ 1.3-1.9 անգամ: 

Ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկն աճում է 12 անգամ, սրտամկանի ինֆարկտի և ուղեղանոթային ու ծայրամասային անոթների հիվանդությունների ռիսկը՝ 50%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահացության դեպքերի մոտ 80%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica