close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի

Աշխարհ

21 Նոյեմբերի 2019, 10:24
 Տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի

Նեոնացիստներն այլևս հնարավորություն չեն ունենա ուխտագնացություն կատարելու այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառույցը, որտեղ լույս աշխարհ է եկել բռնակալը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Այս որոշումը վերջ կդնի Բրաունաու Ամ Ինն փոքր քաղաքի Salzburger Vorstadt 15 հասցեում գտնվող կառույցի շուրջ բազմամյա վեճերին։ Շուրջ մեկ հարյուրամյակ այն պատկանել է Պոմմեր ընտանիքին։ Այնտեղ եղել է հյուրանոց, այնուհետև՝ հաշմանդամների օգնության կենտրոն, որի համար սեփականատերերը իշխանություններից ամսական մոտ 5000 եվրո են ստացել։ Այնուամենայնիվ, մասնավորի և պետության միջև այս համագործակցությունը մոտ երեք տարի առաջ խաթարվել է։ Տանտերերը չեղյալ են համարել իշխանությունների հետ պայմանագիրը, և Վիեննան սկսել է մտահոգվել, որ այն կանցնի Հիտլերին մեծարողների ձեռքը։ Խորհրդարանը նույնիսկ հարկադրված է եղել նոր օրենք ընդունել, որը թույլ էր տալիս 800 000 եվրոյի դիմաց բռնագրավել շենքը։

Մի քանի տարի շարունակ բանավեճեր են եղել շենքը քանդելու շուրջ։ Սակայն այժմ ՆԳՆ-ն այն կարծիքին է, որ շենքը ոստիկանական բաժանմունքի վերածելու որոշումը պարզ ազդանշան է այն մասին, որ նացիոնալ-սոցիալիզմն այլևս երբեք չի վերադառնա Ավստրիա։

Շենքն այս պահին վերանորոգման փուլում է։ Մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Դրան մասնակցելու համար հրավիրված են ճարտարապետներ ամբողջ Եվրոպական Միությունից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica