close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Նոյեմբերի 2019, 09:44
 «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբերի 9-10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի ունեցած ԼԳԲՏ` «Ծիածան» խորագրով ֆորումին, որը, ըստ ԶԼՄ-ների, կազմակերպել էր «Փինկ Արմենիա» ՀԿ-ն։

«Ընդհանրապես տեղյակ չեմ, որ նման բան է տեղի ունեցել»: Մամուլում գրվեց, անգամ տեղեկություն կար, որ պաշտոնյաներ էլ են մասնակցել։ «Անկեղծ ասած` իսկապես տեղյակ չեմ եւ չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել։ Եթե ֆորումն ինչ-որ թեմա ունի, եւ ոչ անվանդական կողմնորոշման որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել, դա այլ խնդիր է, այլ հանգամանք է, ինչպես Դուք եք նշում` ԼԳԲՏ թեմայի ներքո է եղել հավաքը, թե ոչ։ Դրանք ամբողջովին տարբեր բաներ են»:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային։ «Այն դեռեւս ԱԺ չի եկել, երբ գա, անկեղծ ասած` ինձ եւս, որպես պատգամավորի, շատ հետաքրքիր է, եթե այն որեւէ հակասության մեջ չէ Սահմանադրության դրույթների հետ, ապա վավերացումը կարող եմ դրական համարել, բայց եթե որեւէ միջազգային կոնցեպտներ հակասության մեջ են մեր ներքին օրենսդրության հետ, ապա այստեղ խնդիր եմ տեսնում»:

Ասում են՝ իրականում այլ բան կա օրենքի տակ։ «Ես չեմ ուզում շտապել, բոլոր դեպքերում, ՍԴ-ն ասելիք ունի, ինքս գտնում եմ` բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով, բայց մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունեն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica