close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում. Թաթուլ Մանասերյան

Բլոգեր

21 Նոյեմբերի 2019, 09:34
 Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«ՀՀ Կառավարությանը հորդորում եմ վեր կանգնել հատվածական, քաղաքական խնդիրներից և իրականացնել հետևյալը՝
1. Ոչ թե կամավոր դարձնել, այլ ուժեղացնել հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդումը բուհերում:
2. Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթն ու վերջինիս բամադարյա պատմությունը պետք է դիտարկել մեկ ամբողջության՝ հայագիտության շրջանակներում:
3. Ձևավորել հայագիտական կրթության ամբողջական շղթա՝ սկսած նախակրթարանից, կրտսեր դպրոցից՝ մինչև բակալավրիատ և մագիստրատուրա:
4. Գիտնականների և փորձագետների, մանկավարժների օգնությամբ բացառել հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության առարկաների շրջանակներում առանձին երևույթների և անձանց դերակատարության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները, նույն իրադարձությունների կրկնությունները և հակասական գնահատականները:
5. Ավագ դպրոցում և բուհերում սահմանել հայագիտության կրթական ծրագրի պարտադիր՝ նվազագույն և ցանկալի՝ կամավոր բաղադրիչներ, հաշվի առնելով ինչպես առանձին ուսանողների ձգտումը, այնպես էլ դասավանդողների ինտելեկտուալ մակարդակը:
6. Հայագիտության առանձին ծրագիր մշակել արտերկրի ուսանողների համար:
7. Հանրային քննարկումների արդյունքում վերը նշված հարցերի վերաբերյալ ձեռք բերված մասնագիտական համաձայնությունն ամրագրել օրենքում
»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica