close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+27°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան մեզ հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. Ռուսաստանի ԱԳՆ

Տարածաշրջան

20 Նոյեմբերի 2019, 23:01
 Թուրքիան մեզ հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արգործնախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները չկատարելու մասին Ռուսաստանին ուղղված մեղադրանքները: Այս մասին գրում է ermenihaber-ը:

Կոնաշենկովը Չավուշօղլուի հայտարարությունը «խառնաշփոթ առաջացնող» է որակել:

«Մեզ շատ զարմացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ռուսաստանին  ուղղված խոստումը չկատարելու մեղադրանքը ու Սիրիայի հյուսիսում նոր գործողություն սկսելու սպառնալիքները»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը:

Թուրքական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Reuters-ին, նշում են, որ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարան իրենց հայտնել է, որ չի պատրաստվում Սիրիայում նոր գործողություն սկսել:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն, մեջլիսում խոսելով Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համաձայնագրի մասին մասնավորապես ասել էր. «Այս պահին արդյո՞ք կատարվում են համաձայնագրի դրույթները: Ո՛չ, չեն կատարել, պետք է կատարվի: Մենք այդ համաձայնագրով մեր պարտավորությունները կատարել ենք, բայց հրադադարի խախտումների ժամանակ էլ անհրաժեշտ պատասխանը տվել ենք: Եթե այստեղ արդյունք չգրանցվի, ապա կանենք այն, ինչ հարկավոր է, ինչպես որ գործողությունը սկսեցինք, երբ ԱՄՆ-ի հետ փորձերը արդյունք չտվեցին»:

Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica